Սպիտակցի Հայկոյի որդին` Հրաչյա Ղևոնդյանը, ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։
«Դատարանը մերժեց քննիչի` կալանավորման միջնորդությունը` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»,-հայտնում են պաշտպանները։
Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել են «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով։ Ղևոնդյանն ու պաշտպաններն աբսուրդ են համարում մեղադրանքը։