Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Մարզերում անհայտ գնորդները տներ, հողեր, վարելահողեր են գնում

Գրեթե ամենօրյա ռեժիմով լուրեր ենք ստանում Ալավերդու գյուղերից, որ ինչ-որ երևանցիներ են հայտնվում և գնում տներ, տնամերձ հողամասեր, վարելահողեր։ Ընդ որում գնորդներն ասում են, որ էլի են ուզում, որ ինչքան էլ վաճառեն, կգնեն։ Գներն աճում են։ Որևէ բացատրություն կա՞, սրանք տեղակա՞ն փողեր են թե` դրսից ինչ-որ նպատակով եկած. ահազանգում է լոռեցի լրագրող Հրաչյա Պապինյանը։

Նույն ահազանգն է Լոռվա մյուս գյուղերից։ Մարցում էլ են մարդիկ անհանգիստ. այնտեղ նույնպես տներ, հողեր, վարելահողեր են գնում ոչ տեղացիները։

Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում նույնպես անհայտ ու խորհրդավոր գնորդներ են հայտնվում։