Կիրանցում գիշերը սյուները դրվել են, երբ բնակիչները քնած են եղել

Կիրանցում սահմանային նոր սյուներ են դրվել՝ ոստիկաանական ուժերի հսկողությամբ, որ հանկարծ նրանց խանգարող չլինի։
Գիշերը՝ մթության քողի տակ են գործել իշխանությունները, ինչպես միշտ։
Ինչպես նոյեմբերի 9-ի պայմանագիրը, Տավուշի տարածքների հանձնման համաձայնագիրը, այնպես էլ հենասյուների տեղադրումը կատարվել է գիշերով։
Նոր հենասյուների մոտ արդեն կանգնած են սահմանապահները։
Կիրանցում ուղղակի ապշած են. նոր հենասյուները ճանապարհից հեռու են ընդամենը 2-3 մետր։
Այդտեղից է սկսվում ադրբեջանական սահմանը՝ առանց չեզոք գոտու պահպանման։
Կիրանցից հաղորդում է լրագրող Անի Գևորգյանը։
