Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ռուսական կողմը Հայաստանին չի առաջարկել իր խաղաղապահներին ամբողջությամբ դուրս բերել ՀՀ-ից

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այն ենթադրությունը, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից, չի համապատասխանում իրականությանը։

Մարիա Զախարովան պարզաբանել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ հայկական կողմի խնդրանքով քննարկվել է  ռուս սահմանապահների դուրսբերումը միայն Ադրբեջանին սահմանակից մի շարք շրջաններից։