«ԱՄՆ կառավարությունը սահմանափակումներ է կիրառել երկրում գործող չինական լրատվամիջոցների նկատմամբ»։ Այդ պատճառով չինական կողմը ի պատասխան պետք է խստացնի մի շարք ամերիկյան լրատվամիջոցների աշխատանքի կանոնները։ Այդ մասին հուլիսի 1-ին հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Չժաո Լիցզյանը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։
Մասնավորապես, ՉԺՀ-ն Associated Press, CBS, National Public Radio և United Press International լրատվական գործակալություններից պահանջում է մինչև հուլիսի 8-ը գրավոր տեղեկություն տրամադրել Չինաստանում իրենց բոլոր աշխատակիցների, ինչպես նաև ֆինանսների ու այլ գործունեության մասին։
Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը խստացնում է կանոնները չինական զանգվածային լրատվության չորս միջոցների նկատմամբ՝ դրանց տալով «օտարերկրյա ներկայացուցչությունների» կարգավիճակ։