Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Կոնտրաբասահարից՝ Հայր Մկրտիչ, որից լուր չկա արդեն 4 տարի

Երեկ Հանրապետության հրապարակում, հանրահավաքի ժամանակ  հնչեց 44-օրյայի ժամանակ անհետ կորած Հայր Մկրտչի անունը՝ որպես Բագրատ Սրբազանի հոգևոր զավակ։
Հայր Մկրտչի աշխարհիկ անունը Հովհաննես Կարապետյան է, նա եղել է կոնտրաբասահար։
Այս փոքրիկ ֆիլմը նրանց պատասխանն է, ովքեր հարցնում են՝ ո՞ւր էին հոգևորականները 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հայր Մկրտիչն Արցախում է եղել նաև 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ։

Անի Եղիազարյանը պատրաստել է 1.30 րոպե տևողությամբ փոքրիկ ֆիլմ կոնտրաբասահար Հովհաննես Կարապետյանի և կուսակրոն հոգևորական Հայր Մկրտչի մասին։