Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Շոյգուն նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Սերգեյ Շոյգուին նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, հաղորդվում է նախագահի հրամանագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Շոյգուն այս պաշտոնում կփոխարինի Նիկոլայ Պատրուշևին։

Նշվում է, որ Պատրուշևն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով։