Անցած անգամ ձեր մասնակցությամբ և աջակցությամբ ես հայտարարեցի, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել քվեարկելու ժողովրդի կողմից ընդունված թեկնածուին, նրանց ձայները 35-ն են։
Ես նաև հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, իր կարծիքն իմանալու համար, և վերջինս՝ ժողովուրդ, չի մերժել միանալու այս գործընթացին։ Այսինքն առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, որը կարևոր է արձանագրել, սակայն մնացել է չափազանց կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք միասին պետք է լուծենք այս հարցերը. Մայիսի 12-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Հայաստանում և Սփյուռքում շարունակվում են «Տավուշը հանուն Հայրենքիի» շարժամանն աջակցող նախաձեռնությունները։
Բագրատաշենի ճանապարհը երեկոյան փակ էր՝ հաջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ ամեն օրվա ավարտին հանդիպելու է ժողովրդի հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելու օրը և հայտարարելու հաջորդ օրվա անելիքների մասին:
Սրբազանը հայտարարեց, որ ուժային կառույցների ճնշումներից, իշխանությունների պախարակումներից չի վախենում, իր պայքարը հանուն Հայրենիքի ու Պատվի է՝ Սրբազան պայքար։
«Ազգային անվտանգության ծառայություն՝ պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները։ Կարգի հրավիրեք Ձեր համակարգը։ Իմ վրա չի ազդելու, մարդու որդիներ…. վահան կա վրաս։ Ձեր վահաններն ու զրահաբաճկոնները ոչինչ են այն մեծ վահանի դիմաց, որով հռչակել ենք, որ Տերն է իմ լույսը և կյանքը, և ումի՞ց եմ վախենալու։ Տերն է իմ կյանքի ապավենը, ումի՞ց եմ դողալու»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Սրբազանը։
Վաղը՝ մայիսի 13-ին, ժամը 08։00-ից կսկսվեն անհնազանդության և իրազեկման ակցիաները։