Բրյուսովի անվան պետական համալսարանի դռները փակ են։
Ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի հրահանգով բուհի դռները փակվել են, որպեսզի ցուցարարները չմտնեն այնտեղ և ուսանողներին կոչ չանեն միանալ իրենց։
Դրսում՝ ցուցարարների հետ է նաև Բագրատ Սրբազանը, որը դիմեց Գյուրջինյանին. «Ես գիտեմ, թե լսարանում Դուք որքան հայրենասեր մարդ եք, բացեք դռները, մինչև չբացեք, այստեղից չենք գնա»։