Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների բալանսավորման փո՞րձ

Գրիգոր Առաքելյան
10/05/2024
- 10 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
81
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիզամին՝ իրանցի բանաստեղծ

Խորհրդային Միության փլուզումից հետո Իրանն  Ադրբեջանին պարբերաբար տնտեսական ու մարդասիրական անհատույց օգնություն է ցուցաբերել, որը շարունակվում է նույնիսկ մինչեւ  այսօր: Իրանական օգնությունն իրականացվում է հիմնականում «Իմամ Խոմեյնի» կոչված  կոմիտեի խողովակներով եւ Ադրբեջանում տնօրինվում   հումանիտար հարցերով ԱՀ փոխվարչապետի աշխատակազմի կողմից:

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա  2023 թվականի հունվարին  տեղի ունեցած զինված հարձակումից հետո Թեհրանի ու Բաքվի միջեւ հարաբերությունների վատթարացումով հանդերձ, որոշակի բնագավառներում, այդ թվում նաեւ ռազմական ոլորտում,  դեռեւս շարունակվում է երկկողմ համագործակցությունը:

Ռազմական  ոլորտում հայ-իրանական համագործակցության մասին Թեհրանի կողմից շրջանառվող կիսապաշտոնական տեղեկատվության ֆոնի վրա, 2023 թվականի դեկտեմբերի վերջին Թեհրանը պաշտոնապես հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ  Շահրամ Իրանիի Բաքու այցելության եւ ռազմական ոլորտին վերաբերող համաձայնագիր ստորագրելու մասին:

 «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունն էլ  տեղեկացրել  է, որ 2023 թ. սեպտեմբերի 11-ին Բաքվում տեղի է ունեցել  Իրանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական ու պաշտպանական ոլորտը համակարգող հանձնաժողովի երրորդ նիստը, որին իրանական կողմից մասնակցել է ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության բաժնի բրիգադային գեներալ Մոհամմադ Ահադին:

Ընդհանրապես Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տարիներին առճակատման մեջ գտնվող  Հայաստանի ու Ադրբեջանի հետ Իրանը  վարում էր բալանսավորված քաղաքականություն: Եթե, օրինակ, Թեհրան-Բաքու օդային հաղորդակցությունը հանձնարարվել էր  «թավիաընկերությանը, ապա, նույն ժամանակահատվածում Երեւանի հետ օդային կամուրջը վստահվել էր  իրանական «Կասպիան» կազմակերպության տնօրինմանը: Եթե իրանական «Մելիի» բանկին էր արտոնվել   Բաքվում մասնաճյուղ բացել, ապա  Երեւանում բանկային մասնաճյուղ բացելու հնարավորությունը վերապահվել էր  «Մելլաթ» բանկին:

Այսօր էլ Իրանը շարունակում է բալանսավորել իր հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Մայիսի սկզբին Երեւան էր ժամանել Իրանի մշակույթի եւ իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը:  Գրեթե, նույն ժամանակահատվածում Բաքու էր մեկնել նաեւ Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի  գլխավորած պատվիրակությունը:

Իրանի մշակույթի ոլորտը համակարգող նախարար Էսմայիլիի Բաքու մեկնելու առիթը «Միջմշակութային երկխոսության միջազգային համաժողովի» 6-րդ նստաշրջանին  մասնակցելն էր, որի շրջանակներում իրանցի բարձրաստիճան պաշտոնյան  իր ադրբեջանցի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համատեղ ջանքերով  գեղարվեստական ֆիլմ նկարահանել իրանցի անվանի բանաստեղծ Նիզամու մասին:
Հայտնի է, որ Ադրբեջանն այլոց մշակութային արժեքները սեփականաշնորհելու հարցում  հատուկ հմտությունների է տիրապետում, եւ  գանձակեցի աշխարհահռչակ  բանաստեղծ Նիզամուն յուրացնելու համար դիմել ու  դիմում է անհավանական քայլերի: «Միջմշակութային» կարգախոսով  անցկացվող այս միջոցառման հարթակը պարսից բանաստեղծին նվիրված կինոժապավենի թեմային հատկացնելը դրա վառ ապացույցներից է:

ԻԻՀ մշակույթի ու իսլամական կողմնորոշման նախարարն իր ելույթի ժամանակ անդրադառնալով  Նիզամու հարուստ  գրական ժառանգությանն ու բանաստեղծի ծագումնաբանությանը՝ հիշեցրել է, որ Նիզամին բացառապես  մայրենի լեզվով՝ պարսկերենով է ստեղծագործել:  Նա զգուշացրել է, որ  համաշխարհային հռչակ վայելող անձանց  տարաձայնությունների առարկա դարձնելու փորձերն անհեռանկար են:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչու են Իրանն ու Իսրայելն ատում մեկը մյուսին. հինգ գլխավոր պատճառ

Հաջորդ գրառումը

Քիմ Քարդաշյանի անվտանգության բանաձեւը՝ հիշե՛լ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Քիմ Քարդաշյանի անվտանգության բանաձեւը՝ հիշե՛լ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադարձել է Փաշինյանի հերթական գրառմանը: Նշենք, որ Փաշինյանը գրել էր. «Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում...

ԿարդալDetails

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական