Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն անցկացնելու միջնորդություն է ներկայացվել քննիչին

Արդեն չորս օր է Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն վարույթն իրականացնող մարմինը նույնիսկ չի էլ շտապում առերեսել՝ Արթուր Սուքոյանին և Դավիթ Լևոնյանին. հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Դրանով պայմանավորված՝ պաշտպանության կողմը քիչ առաջ քննիչին ներկայացրեց միջնորդություն Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն կատարելու, ինչպես նաև «civic.am» լրատվամիջոցի օպերատոր՝ Պետրոս Պետրոսյանին հարցաքննելու վերաբերյալ»,- գրել է Ալեքսանյանը։