Մայիսի 3-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1980 թ․), «Opel» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1997 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել։
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Զ․-ն (ծնված 1986 թ․) տեղում մահացել է, վարորդներ Ա․ Ս․-ն և Ս․ Գ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ բժիշկները Ա․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․ Գ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և Օ․ Զ․-ի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային։