Մինչև մայիսի 28-ը կամ ես կմեռնեմ, կամ կասեք՝ ինչու եք իմ մուտքը Հայաստան արգելել
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը «Զվարթնոց» օդանավակայանում։
Ապրիլի 22-ին նա Փարիզից ժամանել է Երևան և օդանավակայանում իմացել, որ իր մուտքը Հայաստան արգելվում է։
Նա արդեն 12 օր հացադուլ է անում՝ սպասելով պատկան մարմինների պատասխանին՝ ի՞նչ հիմքով է ՀՀ իշխանությունն իր մուտքը Հայաստան արգելել։
