Ֆուտբոլային նոր մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակում» հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: Այն նախկինում պատկանում էր Արտյոմ Ձյուբային, որը վարձավճարով խաղալու է «Ռոստովում»: Նշենք, որ Մխիթարյանն էլ «Բորուսիայում» կրելու է 10 համարի մարզաշապիկը:
Անցած մրցաշրջանում Յուրան «Սպարտակում» խաղում էր 12 համարի մարզաշապիկով: Նա այդ թիվն էր ընտրել, քանի որ երկրպագում է ֆրանսիացի ֆուտբոլիստ Թյերի Անրիին, որը եւս հանդես էր գալիս 12 համարի մարզաշապիկով: Անցած մրցաշրջանում Յուրա Մովսիսյանը դարձավ ՌԴ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկըՙ խփելով 13 գնդակ: Դրանցից 4-ը նա իր օգտին էր գրանցել «Սպարտակում» անցկացրած 8 խաղում: