Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու. քպ-ական պատգամավոր

30/04/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեզ համար ՀՀ-ն անփոխարինելի է, ՀՀ-ի անկախությունը անսակարկելի է: Այդ մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծին, որը ԱԺ-ն չընդգրկեց ապրիլի 30-ին մեկնարկած նիստի օրակարգում:

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին՝ Վահագն Ալեքսանյանը կարծիք հայտնեց, թե ընդդիմության համար պետությունը փոփոխական է. «Մնացած հետևությունները ձերն են՝ Հայաստանի Հանրապետությո՞ւն, թե՞ Армянская область»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ևս արձագանքեց ընդդիմության այն քննադատությանը, թե պատգամավորը «ադրբեջանական փաստարկներ» է ներկայացնում: Ըստ Մարիա Կարապետյանի՝ ադրբեջանական փաստարկ է ընդդիմության այն փաստարկը, թե պետական սահմաններ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ իրականում պետական սահման կա:

Անդրադառնալով ԼՂ ինքնորոշման իրավունքին՝ Մարիա Կարապետյանը նկատեց. «Եթե ասում եք՝ 1993 թվականի շփման գիծը պետք է լինի սահմանազատման և սահմանագծման հիմք, ի՞նչ ԼՂ-ի ինքնորոշման իրավունք:

Դուք ասում եք, որ ՀՀ-ն պետք է լինի այնքան ընդարձակ, որքան 1993 թվականի շփման գիծն է: Մենք հանձնաժողովի նիստին փորձեցինք պարզաբանել՝ այդ շփման գիծը որտեղո՞վ է անցնում, և, իհարկե, հստակ պատասխան չստացանք ո՛չ քառակուսի կիլոմետրերով, ո՛չ տեղանքներով:

ԼՂ ինքնորոշման իրավունքը որտե՞ղ եք տեղավորում, եթե հստակություն չեք մտցնում, թե շփման գիծը որտեղով է անցնում Հայաստանի Սյունիքի մարզի միջև՝ մի կողմից, Ադրբեջանի միջև՝ մյուս կողմից: Ինքներդ ինքնորոշման իրավունքն այս հայտարարության նախագծով ոչնչացրել եք, ըստ էության, հետո ասում եք՝ հայտարարության նախագիծը հավելյալ հնարավորություն է պարունակում ինքնորոշման իրավունքի համար»:

«Քաղաքացիական խմբակցության» քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց՝ 1991-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր արձանագրություն է ստորագրվել՝ ֆիքսելով այն սկզբունքը, որով պետք է սահմանազատում և սահմանագծում իրականացվի: Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ դրան դեմ էր Ադրբեջանը, հետո համաձայնեց, բայց ընդդիմությունը, «շարունակելով Ադրբեջանի նարատիվները», դեմ է:

«Կարևոր է ադրբեջանական այս 4 գյուղերի (Տավուշի մարզի գյուղեր – խմբ.) մասով իմանալ, և ընդդիմությունն էլ սրա մասին գիտի, որ սրանք վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու: Ընդդիմությունը դրա մասին գիտի, գիտի ու ամեն բան անում է, որ այս պրոցեսը տեղի չունենա Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար, հետո հայտնի սցենարով՝ փրկիչներին բերելու համար, Հայաստանում մի գավառապետ նշանակելու համար՝ իր գեղեցիկ միջանցքով»,- ասաց նա:

Աղբյուր՝ Infoport

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բնականաբար նորմալ չէ, երբ պետության առաջին դեմքն ուղիղ եթերում խոսելու ընթացքում գրաֆինով ջուրը լցնում է աշխատանքային սեղանին. հոգեբան

Հաջորդ գրառումը

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում թույլ տված արարքները՝ նրա կողմից ուղիղ եթերում ջուրը սեղանին լցնելն այլևս շատ մանր հարց է. քաղտեխնոլոգ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում թույլ տված արարքները՝ նրա կողմից ուղիղ եթերում ջուրը սեղանին լցնելն այլևս շատ մանր հարց է. քաղտեխնոլոգ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական