Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

20/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Արցախի ԱԳՆ-ն 20 տարեկան է

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի», Ստեփանակերտում ԼՂՀ արտգործնախարարության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը :

«Այդ նպատակով մենք համատեղ եւ հետեւողական ջանքեր ենք գործադրում», վստահեցրել է Նալաբնդյանը, ավելացնելով, որ Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարությունների միջեւ հաստատվել է սերտ համագործակցություն, որի վկայություններից է, որ այսօր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի դիվանագիտական ծառայության ամենափորձառու ներկայացուցիչներից մեկն է:

ԱԳՆ հաղորդագրութան համաձայն, Ստեփանակերտ մեկնած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին, ներկայացրել նրան հուլիսի 12-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման մանրամասները, զրուցել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջը:

ԼՂՀ արտգործնախարարությունում Նալբանդյանը հանդիպել է նախարար Կարեն Միրզոյանի, արտերկրում Արցախի ներկայացուցիչների եւ նախարարության աշխատակիցների հետ: Շնորհավորելով արցախցի դիվանագետներին ԼՂՀ ԱԳՆ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբՙ նախարար Նալբանդյանը նշել է, որ շարունակելու է համակողմանի աջակցությունը Արցախի արտաքին գործերի նախարարության գործունեությանը:

ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Արցախի արտաքին գործերի նախարարության 20-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին, որտեղ իր ելույթում հիշեցրել է, որ անկախ Արցախի արտգործնախարարությունը հիմնադրվեց պատերազմի պայմաններում: «Երկու տասնամյակ անց խաղաղ, գեղատեսիլ եւ բարեկարգ Ստեփանակերտում այս գեղեցիկ սրահում, այսքան տոնական տրամադրությամբ նշում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 20-րդ տարեդարձը», նշել է Նալբանդյանը:

Նալբանդյանի խոսքերով, Արցախի պետականության ակունքներում արտաքին գործերի նախարարությունը, Պաշտպանության բանակին զուգահեռ, պայքար է տարել արտաքին ճակատումՙ Արցախի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ:

«Մեր ընտրած ուղու շնորհիվ արդեն հինգ տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներն անմիջական ուշադրության կենտրոնում են պահում արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչի վկայությունն են լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում եւ Էնիսքիլենում նրանց կողմից արված հայտարարությունները», ներկայացրել է Հայաստանի արտգործնախարարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՈՒՄ ԵՐԿՈՒ ՄԱՀԱՓՈՐՁ ԵԳԻՊՏՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ

Հաջորդ գրառումը

ԻՍԱ ԳԱՄԲԱՐԸ ԿԳԲ-Ի ԳՈՐԾԱԿԱԼ Է ԵՂԵԼ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԻՍԱ ԳԱՄԲԱՐԸ ԿԳԲ-Ի ԳՈՐԾԱԿԱԼ Է ԵՂԵԼ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական