Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Մեր երեխեքի արյանն եք ծարավել, ինչի՞ եք հանում. կիրանցի

Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շարունակում են փակ պահել համայնքով անցնող կամուրջը: Կիրանցի բնակիչներին անհանգստացնում է ականազերծման աշխատանքները, որոնք, ըստ բնակիչների, իշխանությունը պատրաստվում է իրականացնել։

«Ես չեմ հասկանում ականն ինչի՞ համար է դրած եղել, որ էսօր հանում եք։ Թուրքին վստահել պետք չէ։

Մեր, մեր երեխեքի արյանն եք ծարավել, ինչի՞ եք հանում։ Ես զարմանում են ոնց է հայ ժողովուրդը գիշերը գլուխը հանգիստ դնում բարձին, քնում։ Ձեզ էլ են հասնելու,  ուշ ա լինելու, ուսադիրի համար եք ապրում»,– ասաց Կիրանցի բնակիչներից մեկը՝ հորդորելով դուրս գալ ու պայքարել այս ամենի դեմ, որպեսզի վաղն արդեն ուշ չլինի։