Երեքշաբթի, Սեպտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոսքը միայն Տավուշի մասին չէ. պետք է հասկանանք, որ պետականություն ենք կորցնում. Թևան Պողոսյան

25/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս օրերին փորձում ենք կրկնել բողոքի այն գործողությունները, որոնց դեմ պայքարելու ձևերին ՀՀ գործող իշխանությունները լավագույնս են տիրապետում։ Բայց խնդիրը պետք է ոչ թե ճանապարհ փակելը լինի, այլ նոր՝ ստեղծագործ միջոցներով բողոքի ձայն բարձրացնելը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Տավուշում, Երևանում և միջպետական ճանապարհներին բողոքի գործողություններին։

«Այն, ինչ Տավուշում է կատարվում, միայն Տավուշի՞ն է վերաբերում. իհարկե ո՛չ։ Կատարվողը վերաբերում է ամբողջ Հայաստանին և հայ ազգին։ Որտեղ մարդիկ զգում են, որ լուծելու խնդիր ունեն, պետք է բողոքի ձայն բարձրացնեն, բայց գաղափարը պետք է լինի այն, որ դա հնի կրկնություն չլինի։

Իմ պատկերացմամբ մենք այլ գործընթացի մեջ պետք է լինենք։ Կորցնելով Արցախը՝ մենք արդեն շրջել ենք հայոց պետականության վերջին էջը, իսկ հիմա արդեն թշնամին ամեն օր նոր պահանջներ է ներկայացնում։ Խոսքը միայն Տավուշի մասին չէ. պետք է հասկանանք, որ պետականություն ենք կորցնում։ Մարդիկ տարբեր գործիքակազմեր պետք է գործի դնեն, ոչ միայն ճանապարհներ փակեն, այլապես տեսնում ենք, թե ինչպես են ուժ կիրառում, մարդկանց ձերբակալում»,- ասաց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունները որոշել են, որ ճնշելու են բողոքի գործողությունները և բացելու են փակ ճանապարհներ, ապա չեն նայելու, թեքանի մարդ է ճանապարհ փակել։

«Պետք է պայքարի այնպիսի միջոցներ գործի դնել, որ այդ նույն ոստիկաններն ասեն՝ «Լավ, բա մեր երեխաները որտե՞ղ են ապրելու, մենք ո՞նց ենք ապրելու»»,- նշեց Թևան Պողոսյանը։

Ինչ վերաբերում է հոգևոր դասի ներկայացուցիչների՝ տավուշցիների բողոքին սատարելուն, վերլուծաբանը նկատեց՝ քանի որ քաղաքական դաշտն ամայացել է, էական դերակատարություն է ստացել հոգևորականությունը։

Ըստ մեր զրուցակցի՝ կաթոլիկ եկեղեցին ներազդեցություն ունի ազդեցության գոտիներում, և բնական է, որ Հայաստանում էլ պետք է ազդեցություն ունենա Հայ Առաքելական եկեղեցին։

«Մի մարդ Բագրատ Սրբազանի մասին ինձ  աում էր՝ «Գոնե մի անգամ տեսած լինեի, որ նա նախկինների ժամանակ պայքարել է»։ Ես էլ իրեն ասում եմ՝ «Իսկ Էլեկտրիկ Երևա՞նը, կարող եմ համացանցից հազարավոր լուսանկարներ գտնել, որտեղ Բագրատ Սրբազանը կանգնած է ցուցարարների և ոստիկանների միջև»։
Այնպես որ, գործողների օրակարգն է հոգևորականներին քննարկելը։ Հոգևորականներն էլ մարդիկ են, և ես ուրախ եմ, որ այսօր նրանք ժողովրդի կողքին են։ Հոգևորականը չի կարող իր հոտի հետ չլինել»,- ամփոփեց Թևան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ի աջակցություն տավուշցիերի՝ այսօր Երևանում և միջպետական ավտոճանապարհներին բողոքի ակցիաներ են։ Քաղաքացիներն անհնազանդության գործողություններ են իրականացնում՝ կաթվածահար անելով գլխավոր մայրուղիները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հաջորդ գրառումը

Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում

30/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025
Հաջորդ գրառումը

Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՌԴ-ն աջակցում է խաղաղությանն ուղղված ջանքերին, բայց սպասում է «Թրամփի ուղու» դետալացմանը. ՌԴ դեսպան

30/09/2025

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանՍերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «Սյունյաց Երկիր» թերթին, որտեղ խոսել է ռուս-հայկական հարաբերությունների և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին: «Ռուսաստանի արտաքինքաղաքականության անփոփոխհիմնականառաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում խաղաղության և...

ԿարդալDetails

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում

30/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական