Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՎՃԱՐ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

19/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2013-ի մայիսի 1-ից հանրապետությունում մեկնարկեց ծննդօգնության եւ երեխաների առողջության պետական հավաստագրերի տեղայնացման գործընթացը, որի համաձայն` մարզում բնակվող հղի կինն անվճար ծննդաբերելու իրավունք ունի միայն մարզի վարչական տարածքի իր նախընտրած բուժհիմնարկում: Գործընթացն արդեն սկսված է. չնայած դրա վերաբերյալ քննարկումներն ու իրար հակադարձող կարծիքները շարունակում են հնչել, սակայն գործընթացը շարունակվում է անկախ նրանից` Հայաստանի բոլոր մարզերն ապահովվա՞ծ են ծննդօգնության անհրաժեշտ պայմաններով, թե՞ ոչ: Համենայն դեպս, առողջապահության նախարարությունը գտնում է` մարզերն ապահովված են ծննդօգնության պայմաններով, եւ տեղայնացումն անհրաժեշտ է: Իսկ եթե կա բժշկական ցուցում, կամ հղի կինը ընդգրկված է ռիսկային խմբում, ապա կնոջն ուղեգրում են Երեւանի համապատասխան ծննդատուն:

Տեսնելու եւ ավելի պարզ հասկանալու համար, թե հավաստագրերի տեղայնացումն ի՞նչ հետեւանքների է հանգեցրել մարզերում, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 16-17-ին կազմակերպվել էր լրագրողների այց մարզային 4 հիվանդանոց: Նախաձեռնությանը միացել էր նաեւ առողջապահության նախարարությունը, որի ներկայացուցիչը նույնպես եղավ 4 հիվանդանոցում:

Առաջին այցելությունը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում էր: Արտաշատի բժշկական կենտրոնի հղի կանանց կոնսուլտացիայի բաժնում առաջին հայացքից հերթից բացի ուրիշ ոչինչ աչքի չընկավ:

Ավետիք Չատինյանի կինը մտել էր կոնսուլտացիայի սենյակ. 2 ժամ սպասելուց հետո հերթը հազիվ հասել էր նրա կնոջն էլ: Ամուսինը սպասում էր դրսում, իսկ կինը` ներսում. հիմա էլ բժշկուհին էր սենյակից դուրս եկել: Ավետիք Չատինյանը դժգոհեց` ամեն անգամ, երբ կնոջ համար կոնսուլտացիայի են գալիս, ստիպված շուրջ երկու ժամ սպասում են: Զրուցակիցս կարծիք հայտնեց նաեւ ծննդօգնության անվճար հավաստագրի տեղայնացման մասին, չհամաձայնելով նոր որոշմանը` նշեց. «Եթե կինը Հայաստանի քաղաքացի է, իսկ ծննդօգնությունն անվճար է, ապա կինն իրավունք ունի անվճար ծննդաբերելու իր նախընտրած բուժհիմնարկում: Որոշումն արհեստական է, քանի որ, այսպես թե այնպես, փող ունեցողը գնալու է Երեւան»:

Կոնսուլտացիայի սենյակի առջեւ շարունակ գոյացող հերթերից, հիվանդանոցի սանիտարահիգիենիկ պայմաններից դժգոհեց 23-ամյա Պետրոսյան Մարիամը , որը 5 ամսվա հղի է: Ըստ Մարիամի` հղիների համար հատկացրել են սոնոգրաֆիայի միայն մի ապարատ, որը բավարար չէ: Իր բժշկուհուց Մարիամը շատ գոհ է, բայց նույնը մյուս բժշկուհիների մասին ասել չի կարող: Հավաստագրի տեղայնացմանը Մարիամը նույնպես համաձայն չէ, բայց շուտով ինքն էլ ստիպված է լինելու հղիության հետագա վարման համար ուղեգրվել Երեւան, իսկ ուղեգրումները, ինչպես նշեցինք, դարձյալ սպասարկվում են պետպատվերով:

Հղի կանանց կոնսուլտացիայի բաժնում գոյացած հերթի պատճառը թերեւս ոչ թե մասնագետների պակասն է, այլ չհամակարգված աշխատանքը, որ ամեն մեկին չեն կանչում առանձին-առանձին ժամերի: Հիվանդանոցի կադրերի վերաբերյալ մոր եւ մանկան գծով փոխտնօրեն Ֆրունզիկ Ղազարյանը ասում է` կադրային ներուժն իրենց մոտ բավարար է. «Միայն վերապատրաստման առումով «կապը կտրվել է», բայց ոչինչ, մեր բժիշկները հին, փորձառու բժիշկներ են»:

Իսկ Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հովհաննիսյանը կարծում է` առաջին հերթին պետք է հավասարապես բարելավել բոլոր հիվանդանոցների պայմանները, ոչ թե հրաման տալ, որ ուրիշ տեղ չգնան պետպատվերով ծննդաբերելու: Հարցին` որքանո՞վ է ինքն համաձայն ծննդօգնության պետական հավաստագրերի տեղայնացմանը, Վարդան Հովհաննիսյանը պատասխանում է նախ որպես բժշկական կենտրոնի տնօրեն. «Որոշումը հօգուտ մեզ է, ընդհանրապես հօգուտ մարզային հիվանդանոցների»: Սակայն հիվանդանոցից դուրս` պարզապես որպես քաղաքացի պարոն Հովհաննիսյանը կարծում է, որ պետպատվերով ծննդաբերելու հավաստագիրը ստանալուց հետո կինը ինքը պետք է որոշի` որտեղ ծննդաբերել. «Քաղաքացին պետք է ազատ ընտրության հնարավորություն ունենա»:

Տեղայնացման գործընթացի արդյունքներն Արտաշատի բուժկենտրոնում արդեն իսկ երեւում են. մի ամսվա ընթացքում բուժկենտրոնում ծնունդները գրեթե կրկնապատկվել են: Այս տարվա մայիսին եղել է 25 ծնունդ, իսկ հունիսին` արդեն 48 ծնունդ: Փաստերը ցույց են տալիս` հիվանդանոցում ծնունդների թիվն աճելու միտում ունի: Իսկ գումարները, որոնք պետությունը հատկացնում է մարզերի հղիների համար, այսուհետեւ ուղղվում են հենց մարզային հիվանդանոցներին: Միայն թե ժամանակը ցույց կտա, թե այդ գումարներով ի՞նչ բարելավումներ կլինեն մարզային հիվանդանոցներում: Իսկ ներկայումս, ինչպես նշեց Արտաշատի հիվանդանոցից մի մանկաբարձ, հղիները, երբ ցավեր են ունենում, էլ չեն նայում` պառկած են լա՞վ, թե՞ վատ մահճակալին:

Մարզային հիվանդանոցներ կատարած այցելություններին կանդրադառնանք «Ազգի» նաեւ հաջորդ համարներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՍՈՒՐԵԹ ՀՈՒՍԵՅՆՈՎԻՑ

Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԿԱՄ ՀԱՎԱՏՔԻ ՆՈՐ ՓՆՏՐՏՈՒՔ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԿԱՄ ՀԱՎԱՏՔԻ ՆՈՐ ՓՆՏՐՏՈՒՔ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական