Այսօր ԱԺԲ-ն բողոքի ակցիա է կազմակերպել, որին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միացել են բազմաթիվ քաղաքացիներ՝ ոչ կուսակցական։ Նրանք պարզապես իրենց ցասումն ու անհամաձայնությունն են հայտնել իշխանությունների վարած քաղաքականության դեմ, ընդվզել Հայրենիքը կտոր-կտոր թշնամուն հանձնելու ծրագրի դեմ։
Ոստիկանական մեծ ուժեր են եկել, նաև կարմիրբերետավորների ջոկատներ ու սկսել բերման ենթարկելու, բռնի ուժ կիրառելու գործողությունները։