Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Հայերը պայմանավորվել են Ղարաբաղի գործոնը չընդգրկել խաղաղության պայմանագրում. Ալիև

Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» գործոնն այլևս գոյություն չունի. Հայտարարել է Ալիևը։ Հայերը պայմանավորվել են այն չընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ։ Սա նշանակում է, որ հիմնական խոչընդոտն այլեւս չկա. ապրիլի 23-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29» միջազգային ֆորումում։

«Եթե հայերը կառչեն ինչ-որ ոչ առանձնապես կարևոր տերմիններից, ապա դա ակնհայտորեն կնշանակի, որ նրանք ցանկանում են ժամանակ շահել էլ ավելի զինվելու և նորից հարձակվելու մեր վրա։ Բայց մենք նրանց այդպիսի հնարավորություն չենք տա»,- հավելել է բռնակալը։