Չորեքշաբթի, 19 Օգոստոս, 2026

Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուների անունները

ArmLur.am-ին ՔՊ փակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ։

Ըստ այդմ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` Սիսակ Գաբրիելյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով ՝ Լուսինե Բադալյան, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան։

Ռուստամ Բաքոյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, Վահե Ղալումյանը՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Զարուհի Բաթոյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։

Այս պահին նիստին քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուների հարցը։ Թեկնածուներն են Սասուն Միքայելյանը, Արմեն Խաչատրյանը և Վիլեն Գաբրիելյանը։ Այս պահին հայտնի է, որ Սասուն Միքայելյանը թեկնածու չի ընտրվել։ Ընտրվել է Վիլեն Գաբրիելյանը։

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, իսկ
 Տրդատ Սարգսյանը՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Բաբկեն Թունյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, իսկ Ծովինար Վարդանյանը՝ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
 

Հավելենք, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սոնա Ղազարյանը կփոխարինի Արման Եղոյանին։