ՆԱՏՕ-ն անհանգստացած է, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Վրաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ անցել է. «X» սոցիալական ցանցում հրապարակում է տարածել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Վրաստանի՝ որպես ՆԱՏՕ-ի թեկնածուի, հիմնական խնդիրը լրատվամիջոցների ազատության և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման համար ճիշտ շրջանակի ստեղծումն է, իսկ այս օրենքը հետընթաց քայլ է և չի նպաստում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը»,- գրել է Կոլոմինան։