Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Դանինգ-Կրյուգերի տեսությունը կրկին աշխատեց` որքան անխելք, այդքան հանդուգն

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է.

Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսով: Երկարացվեց ի հեճուկս 30 պատգամավորների երաշխավորությունների, 40 միլիոն գրավի առաջարկի ու փաստաբանների փայլուն ու հիմնավոր միջնորդությանը:

Անկեղծ կլինեմ` նիստին հետևելով՝ տպավորությունս այն էր, որ խելք կունենան Աշոտյանի նամակագրություն, հեռախոսազանգ ու տեսակցություն սահմանափակելով տնային կալանք տալու համար, որով նրան մի կողմից կպահեն մեկուսացման մեջ, իսկ մյուս կողմից` կազատվեն այս «ծանրաքաշ» քաղբանտարկյալի «բեռից»:

Դանինգ-Կրյուգերի տեսությունը կրկին աշխատեց` որքան անխելք, այդքան հանդուգն: