Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկրի վիճակը բավականին լուրջ է, և մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք՝ առավել ևս հիմա. քաղաքագետ

11/04/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կրիտիկական մասսա կլինի Հայաստանում, թե ոչ, մեծապես կախված է նրանից՝ արդյոք կլինի այդ մասսային առաջնորդող ծրագիր. ոչ թե ուժ, այլ հենց ծրագիր։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կգտնվեն  արդյոք քաղաքացիներ, որոնք կհավատան «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության հիմանդիր Վարդան Ղուկասյանի խոսքերին և պատրաստ կլինեն դուրս գալ փողոց՝ անհնազանդության գործողությունների և հանրահավաքների։

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով.

«Ես մի բան գիտեմ, որ երևի ինձ պետք է արդեն տրամադրեմ՝ էս ամսվա մեջ գնալու կոնկրետ գործողությունների։ Այլևս հնարավոր չէ, էսպես չի կարող շարունակվել»։

«Այս  պահին ես առաջնորդող ծրագիր չեմ տեսնում, հետևաբար չեմ կարծում, որ Հայաստանում կրիտիկական մասսա կա։ Թեև իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ իրավիճակը բառացիորեն օրերի ընթացքում կարող է փոխվել։ Ամեն դեպքում, կրիտիկական մասսային առաջնորդողը հաստատ Վարդան Ղուկասյանը չի լինի։

Երկրի վիճակը բավականին լուրջ է, և եթե ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, հիմա առավել ևս չունենք»,- նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Մեր զրուցակիցը միաժամանակ շեշտեց, որ ընդհանրապես չի հետևում Վարդան Ղուկասյանին, վերջինիս քաղաքական գործոն չի համարում և չի ցանկանում անդրադառնալ նրա որևէ հայտարարության։

Քաղաքագետ Արթուր Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թեև չի ուզում կանգ առնել Վարդան Ղուկասյանի հայտարարության վրա և մեկնաբանել վերջինիս մտքերը, սակայն ակնհայտ է համարում, որ հայաստանյան հասարակության շրջանում դժգոհությունն ահագնացել և աննախադեպ չափերի է հասել։

«Տեսեք՝ մարդկանց շրջանում դժգոհությունն օր օրի է ահագնանում՝ սկսած Ոսկեպարից մինչև Ագարակ։ Այսինքն՝ Հայաստանում ծայրից ծայր դժգոհություն կա, և դժգոհության ալիքն օրվա իշխանությունների վարած քաղաքական կուրսի հետ է կապված։

Բայց պետք է հասկանանք՝ ո՞րն է կրիտիկական մասսա ասվածը՝ տա՞սը հոգին, հազա՞ր հոգին, թե հարյուր հազար հոգին։ Կրկնում եմ՝ մեծ թվով մարդկանց դժգոհություն կա, բայց հիմա դժգոհությունը չլսված չափերի է հասել։ Ամեն ինչ կախված է նրանից՝ ով կկանգնի շարժման գլուխ, որքան տարերայնորեն կզարգանան իրադարձությունները ևայլն»,- ամփոփեց Արթուր Ղազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ն ուզում է տեսնել իրական, բովանդակային բանակցություններ

Հաջորդ գրառումը

Միգրանտները Ռուսաստանում չեն կարող SIM քարտեր գնել, եթե չեն տրամադրում կենսաչափական տվյալները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Միգրանտները Ռուսաստանում չեն կարող SIM քարտեր գնել, եթե չեն տրամադրում կենսաչափական տվյալները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական