Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Հայաստանում

Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Հայաստանում. հայտնում է PTI գործակալությունը։

 Հնդկաստանը ռազմական կցորդներ է ուղարկում 10 նոր երկրներ, այդ թվում՝ Հայաստան։

Նրանցից ոմանք առաջին անգամ կընդունեն հնդկական ռազմական ներկայացուցիչների, մյուսները կթարմացնեն կամ կուժեղացնեն գործող ապարատը։ Շեշտը դրված է այն պետությունների վրա, որոնց հետ Հնդկաստանը զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը։

Մասնավորապես, Հայաստանում առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակվել, որի հետ Հնդկաստանն արդեն պայմանավորվել է Pinaka կայանքների, «Ակաշ» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգի և այլ զինատեսակների մատակարարման շուրջ։

Նոր ռազմական ներկայացուցիչներ կուղարկվեն նաև Ջիբութի, Կոտ դ’Իվուար, Մոզամբիկ, Լեհաստան, Տանզանիա, Ֆիլիպիններ և Եթովպիա։