Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ուկրաինայում պատերազմի պատճառով 542 երեխա է մահացել

Ուկրաինայում  պատերազմի սկզբից  մինչ օրս 542 երեխա է մահացել.  հաղորդվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության Telegram ալիքում։

«Ռուսաստանի Դաշնության կողմից 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված լայնածավալ զինված ագրեսիայի հետևանքով Ուկրաինայում զոհվել է 542 երեխա, 1289 երեխա ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազությունը նշել է, որ դրանք վերջնական թվեր չեն, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մարտական ​​գոտում, ժամանակավոր օկուպացված  և ազատագրված տարածքներում։