Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ինչպիսի՞ շամպուն օգտագործել՝ սուլֆատո՞վ, թե առանց սուլֆատի

Շամպուններում օգտագործվող սուլֆատների երկու հիմնական տեսակ կա՝ նատրիումի լաուրիլ սուլֆատ և նատրիումի լաուրեթ սուլֆատ: Այս սուլֆատների նպատակն է ստեղծել փրփուրի ազդեցություն՝ ձեր մազերից յուղն ու կեղտը հեռացնելու համար: Եթե ​​ձեր շամպունը հեշտությամբ փրփրում է ցնցուղի ժամանակ, ապա այն հավանաբար պարունակում է սուլֆատներ:

Թեև սուլֆատներն արդյունավետ են մազերից կեղտը և յուղը հեռացնելու համար, բայց   ձեր օրգանիզմը կարող է բացասաբար  արձագանքել սուլֆատներին, եթե ունեք զգայուն մաշկ կամ մազ, կամ եթե ալերգիկ եք։

Սուլֆատ չպարունակող շամպուն է խորհուրդ տալիս մաշկաբանության ամերիկյան ակադեմիան (AAD)։ Այն  կոչ է անում   խուսափել սուլֆատներից, եթե ունեք էկզեմա, ռոզացեա, կոնտակտային դերմատիտ կամ զգայուն մաշկ:

Հնարավոր է նաև ալերգիկ ռեակցիա, եթե զգայուն եք սուլֆատների նկատմամբ։ Այդ դեպքում կարող եք նկատել հետևյալ ախտանիշներից մեկը կամ մի քանիսը ձեր գլխի և դեմքի վրա սուլֆատային շամպուն օգտագործելուց հետո.

կարմրություն

մաշկի վրա ցան

այտուց (բորբոքում)

քորի առաջացում

Եթե ունեք չոր և բարակ մազեր,  խուսափեք սուլֆատներից: Մազերի այս տեսակներն ավելի փխրուն են, և սուլֆատային շամպունի, օճառի ազդեցությունը կարող է ձեր մազերից  հեռացնել բնական յուղերը, որոնք անհրաժեշտ են դրանք առողջ պահելու համար:

Սուլֆատները մազերն էլեկտրականացնում են և կարող են թնջուկներ առաջացնել։

Ընդհանուր առմամբ, սուլֆատ չպարունակող շամպուններն ավելի թանկ են, քան սովորական սուլֆատ պարունակող շամպունները: Բայց արժե թանկ վճարել,  հատկապես եթե դուք զգայուն մաշկ կամ մազեր ունեք:

Սուլֆատ չպարունակող շամպուն օգտագործելիս հաշվի առեք հետևյալ խորհուրդները՝ եթե ձեր մազերը յուղոտ են, լվացեք յուրաանչյուր 2-րդ օրը մեկ, եթե չոր են, լվացեք 3-4 օրը մեկ։

Օգտագործեք նաև կոնդիցիոներ, բայց այն քսեք միայն մազերի ծայրերին։

Ձեր մազերը շուտ կվնասվեն, եթե ամեն օր օգտագործեք էլեկտրական վարսահարդարիչ։