8 տարի առաջ` հենց այս օրը, այս ժամին,վերջին անգամ խոսեցինք հետդ, Ադամ ջան։ Ասացիր, որ կարող է մի քանի օր չզանգահարես, որ անհոգ լինենք… դու՛ գիտեիր ամեն ինչ, դու՛ տեսնում էիր թշնամուն` ուղիղ ձեր դիրքի դիմաց, մինչև ատամները զինված… ո՞վ կմտածեր, որ ընդամենը մի քանի ժամ անց թշնամու դեմ կատաղի մարտեր ես մղելու քո ջոկի հերոս տղերքի հետ։
Եվ որպես այդ ջոկի հրամանատար ու դիրքի ավագ՝ տղերքի հետ արագ անցնելու ես 112 դիրքի շրջանաձև պաշտպանությանը։
Իսկ ետևում հայրենի գյուղերն ու քաղաքներն էին… ու մարդիկ, սիրելի մարդիկ, Հայ մարդիկ… քո ջոկի 6 քաջարի զինվորներն ու դու՛ հաղթեցի՛ք, հաղթեցիք թշնամուն ձեզ բաժին ընկած դաժան մարտում ու դու՛ կարողացար ներել` աններելին… փառք քե՛զ, Ադամ ջա՛ն, ցավդ տանեմ, իմ հերո՛ս սերժանտ, հավերժ փառք ձե՛զ, տղե՛րք…
Գայանե Անտոնյան՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյայում հերոսաբար ընկած Ադամ Սահակյանի մայր