Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր չարիք. Իրական կինոն սկսվելու է 2025թ. մարտին

27/03/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրայր Կամենդանտյանը գրում է. «Նոր չարիք: Այսօր զրուցելու ենք նիկոլական դեռևս հանրապետությունում թափ ստացող նոր չարիքի մասին։ Խոսքը վերաբերվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացին։

Երկու տարի առաջ Ազգային ժողով կոչված տգետների հավաքածուն ընդունեց օրենսդրական նորամուծություն՝ երկրում եկամուտների Համընդհանուր հայտարարագրերի ներկայացնելու վերաբերյալ։ Թվում էր, թե ինչ-որ իմաստով առաջավոր այս նախաձեռնությունը պետությանը հնարավորություն կտար որոշակի իմաստով հաշվառել քաղաքացիների եկամուտները և համադրել տարբեր լիազոր մարմինների տվյալների բազան։

Ցանկացած հաշվառումից հետո անխուսափելիորեն առաջ է գալիս շահերի բախում քաղաքացիների և պետության կառավարիչների միջև, բայց դրան կարելի է սթափ վերաբերվել, սակայն կան մի շարք հարցեր, որոնք համընդհանուր հայտարարագրումը դարձնելու են անպիտան, հակասական և անիրագործելի, որովհետև օրենքը մտահղացած չինովնիկները մարդկանց տուգանելու կրքի մեջ գլորվել են տխմարության ծուղակը։ Խոսենք փաստերով։

1. Համընդհանուր հայտարարագրումը տարածվում է ֆիզիկական այն անձանց վրա, որոնք հանդիսանում են իրավաբանական անձի պաշտոնատար անձ, իրական շահառու: Ընդ որում՝ հայտարարագրման պահանջը տարածվում է աշխատող, և գործունեությունը կասեցված իրավաբանական անձանց նկատմամբ: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի հանրապետությունում գործող հարյուր հազար իրավաբանական անձանցից առնվազն տասնհինգ հազարը գործունեություն չի ծավալում, ապա օրենքի պահանջով զրոյական տեղեկություններ են հավաքագրվելու, այսինքն՝ պետական մի ողջ կառույց զրոյական բազա ձևավորելու խնդրին է լծվելու։

2. Ի՞նչ իմաստ ունի աննշան շրջանառություն և եկամուտներ գեներացնող իրավաբանական անձանց իրական շահառուներից նման հայտարարագրեր պահանջելը։: Աննշան եկամուտների հաշվառումը և դրանով ՊԵԿ սերվերների ծանրաբեռնումը որեէ վերլուծական բազա չի ստեղծելու և արդյունավետ չի լինելու։

3. Հայտարարագրերի հանձնման էլեկտրոնային հարթակը հնարավոր է կիրառել միայն նույնականացման քարտի կամ բջջային քարտի օգնությամբ, որը տասնյակ հազարավոր մարդկանց ստիպելու է դիմել վիզաների վարչություն համապատասխան քարտերը ձեռք բերելու։ Որպես տեղեկություն հավելեմ, որ գոնե հիմա քարտերի ձեռք բերման դիմումների հերթագրումը հասել է հունիս ամիս։ Փաստացի տասնյակ հազարավոր դիմումների հեղեղը պարալիզացնելու է նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը և անհարկի աշխատանքային ծանրաբեռնվածության հիմք է դառնալու։

4. Այս պահին դեռևս գործարկված չէ հայտարարագրերի ներկայացման բջջային հավելվածը, որի չլինելու պատասխանատվություն չի կրել ոչ մի պաշտոնատար ծույլ։ Փաստացի պետական կարեւոր նախաձեռնության տեխնիկական կողմը ապահովված չէ։

5. Այս պահին չկա ՊԵԿ և ՀՀ բանկերի բազային տվյալների համադրումը,որը ինքնաշխատ հայտարարագրման համար անհրաժեշտ պայման կլիներ։ Ինչպես միշտ որոշման տեխնիկական ապահովման գործընթացը տապալված է։

6. Առանձին գլխացավանք է հայտարարագրի լրացումը, հատկապես եկամուտների բաժինը, որտեղ միամիտ քաղաքացուն անձնական փոխանցումը դիտվելու է որպես եկամտի ստացում։ Արտերկրից գումարներ ստացողների զգալի մասը չի կարողանալու բացահայտել եկամուտ դիտարկվող տրանսֆերը։

7. Իրական կինոն սկսվելու է 2025 թվականի մարտ ամսին, երբ հայտարարագրման պահանջի տակ են հայտնվելու մոտ չորս հարյուր հազար կենսաթոշակային տարիքի անձինք։ Պատկերացրեք՝ յոթանասունինը բարձր տարիքով մարդկանց, որոնք պետք է ունենան նույնականացման քարտ, էլեկտրոնային ստորագրություն, ԵՍԵՄ բջջային հարթակ և այդ ամենը ունենալուց հետո ՊԵԿ սերվեր մուտք գործեն և հայտարարագիր լրացնեն։

8. Նոր հայտարագիրը հնարավոր չէ հանձնել լիազորի կողմից և դրանով հայտարարագրման ծանրությունը ընկնում է ոչ պրոֆեսիոնալ օգտվողների ուսերին։

9. Զավեշտալի թակարդի մեջ են հայտնվելու վարձակալական գումար ստացած մարդիկ, որոնց սիրալիր հրավիրում էին գրանցել իրենց կոպեկները։

10. Կարծում եմ՝ թեմայի շուրջ պետք է լինի իրական քննարկում, որտեղ առաջնային պետք է լինեն հայտարարագրվող գումարի մեծությունը,թույլատրելի պահանջվող շեմը և էլի շատ բաղադրիչներ, որպեսզի մեր ժողովուրդը չդառնա տուգանքի մատերիալ հակահայ ազգակործան իշխանության ձեռքին։

Իմիջայլոց, փորձառու հաշվապահները նույնիսկ չեն կարողանում էլեկտրոնային հայտարարագրման տակից դուրս գան և հիմա մեկ ֆիզիկական անձ իրական շահառուի հայտարարագրման գինը տատանվում է 10-40 հազար դրամի շրջակայքում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Հաջորդ գրառումը

Դեռ չեմ դետալացնում բոլոր այն սպասվելիք փորձանքներն առանձին. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Դեռ չեմ դետալացնում բոլոր այն սպասվելիք փորձանքներն առանձին. Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական