Մաշկի վրա պզուկների և բորբոքումների ի հայտ գալը։ Շաքարավազը հրահրում է ինսուլինի արտադրությունը, որը կարող է հանգեցնել բորբոքման և պզուկների:
Մաշկի վատթարացում։ Ավելորդ շաքարը խթանում է գլիկացիան՝ պրոցեսը, որով արյան մեջ շաքարը միանում է սպիտակուցներին՝ մաշկը դարձնելով ոչ առաձգական, խամրած, չոր և կնճռոտ: Այս նշանները գլյուկոզայի ավելցուկից առաջացած ներքին պրոցեսների արտաքին դրսեւորումներ են։
Հոգնածություն։ Չափից ավելի քաղցրը հանգեցնում է էներգիայի հանկարծակի աճի և հանկարծաքի անկման:
Այտուց և կարմրություն։ Շաքարավազը կարող է մեծացնել բորբոքումները՝ առաջացնելով մաշկի այտուց և կարմրություն:
Քաշի ավելացում։ Շաքարի ավելցուկը հանգեցնում է ճարպային կուտակումների, հատկապես որովայնի և կողքերի հատվածներում: