Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծաղկազարդ. Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ

24/03/2024
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը։ Այս տոնը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ և նշվում է Սուրբ Զատիկից մեկ շաբաթ առաջ: Տոնն իր արտացոլումն ունի քրիստոնեական պատկերագրության մեջ՝ «Մուտք Երուսաղեմ», «Արմավենյաց տոն», «Ծաղկազարդ» կամ «Ծառզարդար» անվանումներով:

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» սրբապատկերում ավետարանական դրվագը ներկայացված է հետևյալ կառուցվածքով. կենտրոնում՝ ավանակի վրա նստած, պատկերված է քաղաքին մոտեցող Քրիստոսը, օրհնող աջը՝ բարձրացրած, մյուս ձեռքում ճյուղեր են։ Տիրոջ կողքին և թիկունքում առաքյալներն են, իսկ առջևում՝ Երուսաղեմի բնակիչները, որոնք իրենց հանդերձներն են փռում գետնին և ոստեր ընծայում: Երուսաղեմը ներկայացված է պարսպապատ քաղաքի և տաճարի տեսքով:

Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Երուսաղեմ մտնող Քրիստոսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշում է մեղքերի մերկացում և ապաշխարում։ Ձիթենու և արմավենու ոստերի ընծայումը բազմիմաստ է. հնում ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանիշ: Այս տեսարանում դա առաջին հերթին խորհրդանշում է «Հաղթող թագավորի» գալուստը և մահվան հանդեպ Տիրոջ տարած հաղթանակը: Փորձելով չշեղվել կանոնիկ պատկերագրությունից՝ նկարիչը Քրիստոսի մուտքը Երուսաղեմ ներկայացրել է իբրև ժողովրդական տոնախմբություն հիշեցնող ուրախ և ջերմ ընդունելություն:

Անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար, Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, կտավ, յուղաներկ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում հայ տղամարդկանց զինաթափելու գործընթացը սկսվել է

Հաջորդ գրառումը

Չպետք է լինի բանակ ընդհանրապես

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Չպետք է լինի բանակ ընդհանրապես

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական