Ռուսաստանի Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի և Սարատովի շրջանների տարածքներում այս գիշեր խոցվել է ավիացիոն տիպի 12 անօդաչու թռչող սարք. հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք Բրյանսկի (5 անօդաչու թռչող սարք), Բելգորոդի (5 անօդաչու թռչող սարք), Վորոնեժի (1 անօդաչու թռչող սարք) և Սարատովի (1 անօդաչու թռչող սարք) շրջանների տարածքներում»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Սամարայի նահանգապետ Դմիտրի Ազարովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Անօդաչուները հարձակվել են ՌԴ Սամարայի մարզի Կույբիշևի նավթավերամշակման գործարանի վրա և փորձել հարվածել գործարանին, միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
«Այս գիշեր անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են տեղի ունեցել տարածաշրջանի նավթավերամշակման գործարանների վրա: Արդյունքում Կույբիշևի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել նավթի վերամշակման առաջնային սյունակում: Զոհեր և վիրավորներ չկան։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները և իրավապահ մարմինները, ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանում հարձակման փորձը հետ է մղվել»,- ասել է նահանգապետը։