Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԵԼՈՒՅԹՈՎ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ Musica Riva ՓԱՌԱՏՈՆԸ

23/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՒՐԳԵՆ Ջ. ՉԱԽԱԼՅԱՆ

Հուլիսի 20-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) ելույթով մեկնարկեց իտալական Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը: Համերգը ղեկավարում էր Բրազիլիան ներկայացնող աշխարհահռչակ դիրիժոր Իսահակ Կարաբչեւսկին, իսկ մենակատարն էր ոչ պակաս հայտնի երաժիշտՙ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր Նատալյա Գուտմանը (թավջութակ, Ռուսաստան): Հատկանշական է, որ առաջին անգամ հայաստանյան նվագախումբը հրավիրվել է որպես հատուկ ընտրված պաշտոնական նվագախումբ` հուլիսի 20-ից օգոստոսի 3-ն Իտալիայի Ռիվա դել Գարդա քաղաքում անցկացվող Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող Musica Riva միջազգային 30-րդ փառատոնին:

Նշենք, որ այս փառատոնն ունի 30 տարվա պատմության եւ ձեւավորված ինքնատիպ ավանդույթներ. յուրաքանչյուր տարի մոլորակի տարբեր ծայրերից այն իր հարկի տակ է հավաքում աշխարհահռչակ նվագախմբերի, մենակատարների, պարային խմբերի, երգչախմբերի, արվեստի աշխարհի այնպիսի նշանավոր ներկայացուցիչների, ինչպիսիք են Ալդո Չիկոլինին, Էմանուել Պայուն, Ռենատո Բրուզոնը, Իսահակ Կարաբչեւսկին, Ալեսանդրո Կարբոնարը, Մաուրո Մաուրը, Պլասիդո Դոմինգոն, Գլորիա Գեյնորը, Ջիլբերտո Ջիլը:

Իսահակ Կարաբչեւսկին, ով եղել է Բրազիլիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, նաեւ դիրիժորական աշխատանքի մեծ փորձ ունի Վիեննայի պետական օպերայում, բարձր գնահատեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարողական մակարդակը եւ նշեց. « Ես ուրախ եմ, որ հենց հայկական այս նվագախումբն է հրավիրվել մասնակցելու Musica Riva-ին»:

Իսկ թավջութակահար Նատալյա Գուտմանն էլ, ով շատ անգամներ է եղել եւ հանդես եկել համերգներով Հայաստանում, խոստովանեց, որ տեղյակ չէր, որ մեր երկրում գործում է երիտասարդական նվագախումբ, այն էլ` այսքան բարձր մակարդակի: «Նվագախմբի հետ հենց առաջին փորձից նկատեցի, որ Հայաստանը շարունակում է ունենալ շատ լուրջ կատարողական դպրոց »:

Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ ելույթը նախատեսված է չորեքշաբթի հուլիսի 24-ին: Որպես մենակատար հանդես կգա հանրահայտ իտալացի դաշնակահար Ալդո Չիկոլինին:

Իսկ հուլիսի 30-ին մեր երիտասարդ երաժիշտները կներկայացնեն հայկական երաժշտությունը «Հայաստան-Իտալիա. կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» խորագրի ներքոՙ երեկո, նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Դիրիժորՙ Սերգեյ Սմբատյան, մենակատարներ` Ելենա Թանսկի (ջութակ, Ավստրիա), Լուսինե Մկրտչյան (սոպրանո, Հայաստան): Իսկ Արամ Խաչատրյանի անվան ամենամյա 8-րդ միջազգային մրցույթի «Գրան Պրի»-ի մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը (ջութակ) հանդես կգա որպես մենակատար օգոստոսի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (դիրիժոր` Իսահակ Կարաբչեւսկի) նվագակցությամբ: Ծրագրումՙ Մենդելսոն:

Եվս մեկ հայ կատարողՙ Խաչատուր Բադալյանը (տենոր) կմասնակցի օգոստոսի 3-ին Վերդիի «Ռեքվիեմ»-ումՙ որպես մենակատար, ընկերակցությամբ երիտասարդ, սակայն արդեն հռչակ ձեռք բերած այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Նկոսազանա Դիմանդեն (սոպրանո), Աննա Վիկտորովան (սոպրանո),Եվգենի Ստավինսկի (բաս): Ավելացնենք, որ Musica Riva փառատոնին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ մոսկվաբնակ Արթուր Վարժապետյանի, եւ շատ այլ ընկերների աջակցության շնորհիվ:

Օգտվելով առիթից նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը վերջերս դարձել է Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիայի (International Artist Managers Association, IAMA) անդամ: IAMA-ը միակ համաշխարհային ասոցիացիան է, որ զբաղվում է դասական երաժշտության արտիստների մենեջմենթով: Այն սպասարկում է իր բոլոր անդամների կարիքները եւ նպատակ ունի բարձրացնել երաժշտական ոլորտի կառավարման մասնագիտական չափանիշները: Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիան տրամադրում է մի շարք ծառայություններ: Մասնավորապես, IAMA-ն իր անդամներին տալիս է միջազգային հարկային եւ իրավական խորհրդատվություն, տրամադրում է տեղեկագրեր, կազմակերպում է սեմինարներ, անցկացնում է երիտասարդ արտիստների միջազգային ծրագրեր եւ այլն: IAMA-ին անդամակցում են այն կազմակերպությունները, որոնք պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում են դասական երաժշտությամբ:

Դե ինչ, հուսանք, որ 1954թ. ստեղծված միջազգային հեղինակավոր այս կազմակերպությանն անդամակցումը նվագախմբին թույլ կտա, բարձրացնելով պրոֆեսիոնալ մակարդակը, դասական երաժշտության ոլորտում հասնել նորանոր նվաճումների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

Հաջորդ գրառումը

«ՀԵՆՐԻԿ ԵՎ ԳԵՐՈՆՏԻ ԹԱԼԱԼՅԱՆՆԵՐԻ» ՓԱՌԱՏՈՆԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ՀԵՆՐԻԿ ԵՎ ԳԵՐՈՆՏԻ ԹԱԼԱԼՅԱՆՆԵՐԻ» ՓԱՌԱՏՈՆԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՄԵՐԳԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական