Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Աղվան Պապիկյանը եւ նրա ավագ եղբայր Վոլոդյան վարձավճարով հանդես կգան «Փյունիկում»: Աղվանը վարձավճարով խաղում էր Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմում, իսկ Վոլոդյան Ավանի ֆուտբոլի ակադեմիայում վերականգնողական կուրս էր անցնում: Պապիկյան եղբայրների տրանսֆերային իրավունքները պատկանում են լեհական «Լոձին»: