Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպայի ամենաստեղծարար եւ փնտրված դաշնակահարուհիներից մեկը՝ Մարիաննա Շիրինյանը Պրահայում. Գրիգին հաջորդեց Բաբաջանյանը

Հակոբ Ասատրյան
14/03/2024
- 14 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
97
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 11-ին Պրահայի ֆիլհարմոնիայի՝  Ռուդոլֆինումի պատմական դահլիճում հնչեց Առնո Բաբաջանյանի «Էլեգիան»՝  դանիաբնակ հանրահայտ դաշնակահար Մարիաննա Շիրինյանի հոգեպարար կատարմամբ:  Տաղանդավոր հայ դաշնակահարուհին  այդպիսով իր հայկական ողջույնը հղեց դահլիճին, որը չդադարող ծափերով ընդունել էր նրա փառահեղ ելույթը՝ Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ նորվեգացի մեծ կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտի կատարումը: Համերգից առաջ տեղի ունեցավ երաժշտասերների հանդիպումը էստոնացի անվանի դիրիժոր Օլարի Էլտսի եւ Մարիաննա Շիրինյանի հետ: Համերգը նգիրված էր Չեխական ռադիոյի 100-ամյակին, որին նվագախումբն անդրադարձավ համերգի առաջին բաժնում՝ կատարելով չեխ կոմպոզիտոր Լուկաշ Հուռնիկի այդ առիթով գրված «Ռադիո» սիմֆոնիկ ստեղծագործությունը, որն ընդգրկում էր չեխ եւ միջազգային հայտնի ստեղծագործությունների մեղեդիներ:

Գրիգի՝ Դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի կատարումը համերգի գագաթնակետն էր, թեեւ երկրորդ բաժնում դեռեւս պետք է հնչեր Սիբելիուսի 5-րդ կոնցերտը: Մարիաննա Շիրինյանը երաժշտական աշխարհում համարվում է այս կոնցերտի լավագույն կատարողներից մեկը, եթե չասենք՝ լավագույնը: Եվ Գրիգի բնական ու սահուն  ներկայացումը գրավեց խստապահանջ հանդիսատեսին, որն էլ պատասխանեց իր ծափողջույններով ու «բրավո»ներով: Համերգին նախորդած հանդիսատես-երաժիշտներ հանդիպմանը Մարիաննան չթաքցրեց, որ ներկայացնելու է Գրիգի իր մեկնաբանությունը, որ նորվեգիական երաժշտությունը կապեւոր տեղ ունի իր ստեղծագործական կյանքում: Նաեւ հիշեցնելով իր հայկական արմատների մասին, նա շեշտեց, որ գրիգյան հայրենաբաղձության մոտիվներն իրեն հիշեցնում են Հայաստանը՝ իր հայրենիքի կարոտը:  Այն հոգեհարազատ է իրեն, եւ խորհրդանշական է, որ այժմ բնակվելով Կոպենհագենում, իր տունը հեռու չէ այն շենքից, որտեղ ապրել է եւ 24 տարեկանում այդ կոնցերտը գրել  Գրիգը:  Մեզ  հետ զրույցում Մարիաննան ասաց. «Իմ հոգում Գրիգի կոնցերտը շատ կարեւոր տեղ է գրավում: Ես այն նվագել եմ հաճախ եւ ունեմ շատ առանձնահատուկ կապ այդ գործի հետ: Տարիների ընթացքում իմ կապը Նորվեգիայի, այնտեղի երաժշտական ավանդույթների, ժողովրդական երաժշտության հետ շատ սերտացել է: Դա առանձնահատուկ մի լեզու է, որ սերտ կապ ունի Նորվեգիայի բնության եւ ավանդույթների հետ: Ինձ համար շատ հետաքրքիր մի անկյուն է, որ ես սիրով հետազոտել եմ: Ուրախ եմ ներկայացնել չեխական հանդիսատեսին այդ հրաշք կոնցերտը»: Մեր կողմից ավելացնենք, որ ոչ միայն կոնցերտն էր հրաշք, այլեւ Շիրինյանի կատարումը: Այնպիսի տպավորություն էր, որ այդ գործի հեղինակը դաշնակահարն է:

Հայ դաշնակահարուհին իր գոհունակությունը հայտնեց նաեւ Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մասին: Մեզ հետ զրույցում նա խոստովանեց, որ  Պրահայում  նվագում է առաջին անգամ: «Մեծ ուրախությամբ սպասում եմ իմ հանդիպմանը Չեխական ռադիոյի նվագախմբի եւ չեխական հանդիսատեսի հետ: Ունեմ չեխ երաժիշտ շատ ընկերներ եւ  անչափ հարգում ու սիրում եմ չեխական երաժշտական ժառանգությունը: Չեխիայում տարիներ առաջ նվագել եմ Պլզենի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Գերշվինի «Rhapsody in blue»-ն»,- ասաց նա:

Ավելացնենք, որ Մարիաննա Շիրինյանը ծնվել է Երեւանում՝ երաժիշտների ընտանիքում, ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, մասնագիտական բարձրագույն կրթությունը ստացել է Գերմանիայում, ապա հաստատվել Դանիայում եւ ելույթներով հանդես է գալիս ոչ միայն Սկանդինավյան երկրներում, այլեւ աշխարհի տարբեր համերգային դահլիճներում: Ունի թողարկած բազմաթիվ ձայնասկավառակներ, դասավանդում է Օսլոյի երաժշտական ակադեմիայում, պրոֆեսոր է:

Ինչպես բնութագրում է Պրահայի համերգի առիթով տպագրված գրքույկը, Մարիաննա Շիրինյանը համարվում է  Եվրոպայի ամենաստեղծարար եւ ամենափնտրված դաշնակահարներից մեկը: Նրա երաժշտականությունը եւ վիրտուոզ կատարումը, ինչպես նաեւ հոյակապ տեխնիկան վայել է իրական դասական երաժշտին:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ

Պրահա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի պատվաբեր «սեւ ցուցակ»

Հաջորդ գրառումը

Սպանվածներին կենդանություն պարգեւել չենք կարող, բայց դեռ կարող ենք ուշադրության առանցքում պահել Բաքվի բանտերում  մեր գերյալներին»:

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Սպանվածներին կենդանություն պարգեւել չենք կարող, բայց դեռ կարող ենք ուշադրության առանցքում պահել Բաքվի բանտերում  մեր գերյալներին»:

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ի պաշտպանություն Եկեղեցու կատարած հայտարարություններից հետո` գործարար, բարերար, Հայաստանում խոշոր ներդրող Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարն ակնհայտորեն կատարվում է...

ԿարդալDetails

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025

Թրամփն ակնկալում է, որ Իրանը լիովին կկապիտուլացվի

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական