Կոնսերվատորիայի փակվելու կամ, ինչպես իշխանություններն են ասում՝ վերակազմակերպվելու դեմ բողոքում են նաև շարքային քաղաքացիները։
Նրանք հավաքվել էին բուհի դիմաց, իսկ ներսում՝ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում, տեղի էր ունենում ներկոնսերվատորիական ժողով։
Ակտիվիստները հայտարարում են, որ թույլ չեն տա, որ երաժշտության մայր տաճարը հանձնվի թուրքերին. այդպիսի խոսակցություններ են շրջանառվում։ Նրանց կարծիքով՝ այս թեման գցվեց հանրության գիրկը, որպեսզի Փաշինյանը ժողովրդին շեղի հիմնական անելիքից՝ Հայաստանի 4 գյուղերը հանձնելուց։