Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ազդեցությունը Թեհրանի ու Երեւանի հարաբերությունների վրա

Գրիգոր Առաքելյան
07/03/2024
- 7 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Անթալիայի դիվանագիտական համաժողովի ավարտից հետո, երբ իրանական մամուլն ու իրանցի վերլուծաբանները քննարկում էին հայ-թուրքական հաշտեցման գործընթացի դրական ու բացասական կողմերի, հետեւաբար նաեւ «զանգեզուրյան» միջանցքի՝ Իրանի  ազգային շահերին հակասող հնարավոր հետեւանքների  հարցը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Քանանին շտապեց հերթական անգամ հիշեցնել միջանցքի գաղափարը եւ աշխարհաքաղաքական փոփոխությունները կտրականապես մերժելու  մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը:

Որոշակի դադարից հետո Երեւանն ու Անկարան վերսկսել են երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը, հաշվի առնելով «թուրանական» միջանցքի վտանգը, Իրանում հակասական տրամադրությունների տեղիք է տվել: 

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ  արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել իր թուրք գործընկերոջ   Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սարդար Քըլըչը: 

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների,  հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը,  վերահաստատվել հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Նշված է նաեւ, որ կողմերը մտքեր են փոխանակվել հարաբերությունների կարգավորմանը միտված  հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ:

Հայ-թուրքական հաշտեցման  գործընթացին անդրադարձել է միջազգային մամուլը եւ հիմնականում բարձր գնահատել հարաբերությունների կարգավորման հարցում կողմերի պատրաստակամությունը: 

Սակայն այդ  գործընթացի վերաբերյալ իրանական մամուլի միջոցով արտահայտված քաղաքական մեկնաբանների   տեսակետները  միանշանակ չեն: 

ԻԻՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած «Iranian Diplomacy» կայքն ու Իրանի քաղաքական կուսակցություններից ու խմբավորումներից տարանջատված, սակայն Իրանի «Բարեփոխական» հոսանքի նկատմամբ որոշակի համակրանք ունեցող «Շարղ» օրաթերթը  հիշեցնում են դեռեւս  2023 թվականի նոյեմբերին Երեւանում անցկացված  ԵԱՀԿ վեհաժողովին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտասանած հայտարարությունն առ այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ   երբեք այսչափ ակտիվ երկխոսություն չի ունեցել, եւ որ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարեւորագույն գործոն է տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար: 

Հոդվածում հիշատակում կա նաեւ Փաշինյանի ելույթի՝ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրողների համար  Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու խորհրդանշական քայլի մասին: Հրապարակման մեջ կա նաեւ այդ նպատակին հասնելու ՀՀ վարչապետի անձնական պատասխանատվության մասին հայտարարությունից մեջբերում:   

Այնուհետեւ վերը նշված լրատվամիջոցները  հպանցիկ անդրադարձ են կատարել առաջին աշխարհամարտի տարիների  Հայոց ցեղասպանության փաստին ու Անկարայի ժխտողական  քաղաքականությանը:

Հրապարակման մեջ նշված է նաեւ 1993 թվականին, ի համերաշխություն Ադրբեջանի, Հայաստանի հետ միջպետական սահմանը փակելու Թուրքիայի միակողմանի որոշման, ինչպես նաեւ 2021 թվականին երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանի ու Թուրքիայի կողմից հատուկ բանագնացներ նշանակելու փաստերի  մասին:

Ներկայացված  նախաբանից հետո, «Շարղ» օրաթերը  փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորման գործընթացում  Թեհրանն ի՞նչ տեղ է զբաղեցնում:

«Շարղ» թերթին տված հարցազրույցում եվրասիական հարցերի փորձագետ Ջալալ Նասերին խորհուրդ է տալիս խնդրին  նայել Իրանի ազգային շահերի տեսանկյունից, որից հետո կարծիք հայտնում, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, ապա այն դրականորեն  կանդրադառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Եվ քանի որ, ըստ փորձագետի, Էրդողանը հանդես է գալիս Ալիեւի ավագ եղբոր դերում, այդ պատճառով էլ Նասերին կանխատեսում է, որ երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացվելուց հետո, նկատելիորեն կնվազի լարվածությունը Հարավային Կովկասում, ինչի շնորհիվ օրակարգից դուրս կգա այսպես կոչված «թուրանական միջանցքի» միջոցով  Իրանը Հայաստանից կտրելու հարցը,  եւ տարածաշրջանում կայունություն կհաստատվի:

Առաջ քաշելով այն թեզը, որ հարեւանների միջեւ հարաբերությունների կանոնակարգումը դրական ու շոշափելի ազդեցություն կունենա նաեւ Իրանի վրա, Նասերին խորհուրդ է տալիս ողջունել այդ նախաձեռնությունը: Նա, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով կյանքի կոչված 3+3 ձեւաչափի մասին, տեսակետ է հայտնում, որ այդ շրջանակի  մեջ ներառված բոլոր երկրներից Իրանը միակն է, որ  մյուս երկրների հետ ունի ուղիղ ու բարիդրացիական հարաբերություններ, որի պատճառով էլ ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրում չէր կարող կաշկանդված չլինել: Նասերին հավատացած է, որ եթե 3+3 ձեւաչափին մաս կազմող երկրների միջեւ հարաբերությունների լարվածությունը վերանա, կովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստող ջանքերն ավելի կակտիվանան:  

Այս մոտեցմանը հակառակ դիրքերից է հանդես գալիս իրանցի մեկ այլ վերլուծաբան՝ Սաիդ Սաֆֆարին, որի պատկերացմամբ՝ թեեւ պետք է ողջունել Իրանին սահմանակից երկրների միջեւ լարվածության թուլացմանը միտված յուրաքանչյուր քայլ, սակայն, հաշվի առնելով պատերազմում պարտություն կրած  Հայաստանի թուլացած դիրքերը, չի կարելի Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորումով փակված համարել  «թուրանական» միջանցքի հարցը: Այդ պատճառով էլ վերլուծաբան Սաֆֆարին իր հարցազրույցում մերժում է Նասերիի լավատեսական հիմնավորումը, եւ համոզմունք հայտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, Իրանը կկորցնի հարավկովկասյան գործընթացների ու ղարաբաղյան հարցի վրա ներազդելու իր երբեմնի հնարավորությունները: 

Եվրասիական հարցերի փորձագետ Սաֆֆարին, սուր քննադատության է ենթարկում հարավկովկասյան հարցերում Իրանի արտաքին քաղաքականության գործելաոճը թե՛ ԻԻՀ նախկին նախագահ Հասան Ռոհանիի, եւ թե ներկայիս կառավարության ղեկավար Էբրահիմ Ռայիսիի օրոք՝  Իրանի հյուսիսային սահմաններում տիրող իրավիճակը համարելով  Թեհրանի համար ոչ բարենպաստ: Նա պնդում է, որ 44-օրյա պատերազմից հետո  Իրանի վարած կրավորական դիվանագիտության հետեւանքով ստեղծված պայմաններում  ավելի հեշտ է  Իրանին  զրկել հարավկովկասյան գործընթացների վրա ներազդելու հնարավորություններից:

Իրանցի մեկ այլ վերլուծաբան՝ Ամիր Ալիփուրը, նույն կայքին  տված հարցազրույցում  կիսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բացասական հետեւանքների մասին   Սաֆֆարիի  հոռետեսական մոտեցումներն ու  նշել, որ  նախորդ դարի 90-ականների սկզբին «հայ-թուրքական հարաբերությունների վրա իր որոշակի ազդեցությունը թողած արցախյան հիմնահարցը պատճառ է դարձել, որ օսմանցիների կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հարցը վերստին  ներառվի կովկասյան դիվանագիտության օրակարգի մեջ:  

Շարունակելով միտքը, Ալիփուրն անդրադառնում է նաեւ Հայաստանի ու Թուրքիայի  նախագահներ  Սերժ Սարգսյանի ու Աբդուլլահ Գյուլի  2008 թվականին նախաձեռնած հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ դրա արդյունքներին:  Նա իր զրույցում քննության է առնում նաեւ մի շարք  գործոններ, այդ թվում՝  էներգետիկ անվտանգությունը, սահմանային չլուծված վեճերի շարունակությունը եւ Ռուսաստանի ուժի ցուցադրումը Վրաստանի հետ պատերազմում, եւ, վերջապես,  ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որոնք, ըստ վերլուծաբանի, ստիպեցին Թուրքիային ավելի մեծ ուշադրությամբ  եւ զգայունությամբ հետամուտ լինել կովկասյան տարածաշրջանի անցուդարձերին:  

Ըստ Ալիփուրի, երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի ու Թուրքիյաի կամարտահայտության բարձրակետը համարվող 2009 թ. ապրիլի 22-ի ցյուրիխյան համաձայնագրից հրաժարումն արդեն իսկ  վկայում է թուրքական կողմի զգայնության մասին:
Անթալիայի դիվանագիտական համաժողովի ավարտից հետո, երբ իրանական մամուլն ու իրանցի վերլուծաբանները քննարկում էին հայ-թուրքական հաշտեցման գործընթացի դրական ու բացասական կողմերի, հետեւաբար նաեւ «զանգեզուրյան» միջանցքի՝ Իրանի  ազգային շահերին հակասող հնարավոր հետեւանքների  հարցը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Քանանին շտապեց հերթական անգամ հիշեցնել միջանցքի գաղափարը եւ աշխարհաքաղաքական փոփոխությունները կտրականապես մերժելու  մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը:

Հայ-թուրքական երկխոսության հետեւանքների մասին իրանական մամուլի միջոցով մեզ հայտնի դարձած տեսակետներից կարելի է նաեւ պատկերացում կազմել հաշտեցման  գործընթացի վերաբերյալ պաշտոնական Թեհրանի դիրքորոշման մասին, որը թեեւ չի համապատասխանում պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը, սակայն բխում է հայկական կողմի ազգային շահերից:   

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիվանագետ

Նախորդ գրառումը

ԱԴԱՄ Թ. ՍՄԻԹ. «ՆԱԽԻՋԵՒԱՆՈՒՄ ԵՒ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅՈՑ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

Հաջորդ գրառումը

Գերմանիայից հասկացրին՝ փրկենք մոլորակն Ալիեւից

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Գերմանիայից հասկացրին՝ փրկենք մոլորակն Ալիեւից

Լրահոս

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական