Ֆրանսիան չի դիտարկում մոտ ապագայում Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելու հարցը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չեխական Pravo թերթին տված հարցազրույցում։
Մեկնաբանելով անցյալ շաբաթ Փարիզում Ուկրաինայի վերաբերյալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի 26 երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ իր արած հայտարարություններին միջազգային արձագանքը՝ Մարկոնն ասել է՝ ասացի, որ ոչինչ չի բացառվում։
«Սա չի նշանակում, որ մենք դիտարկում ենք մոտ ապագայում Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու հարցը, այլ որ մենք քննարկում ենք և մտածում այն ամենի մասին, ինչ կարելի է անել Ուկրաինային աջակցելու համար, հատկապես ուկրաինական տարածքում», – ասել է Մակրոնը։