Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ի՞նչ նպատակով է ՊՆ-ին անցնում Վայքի 308 ք/մտարածքը

Մի նախարարությունից՝ մյուսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մի քանի օր առաջ ստոորագրած որոշման համաձայն՝ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Շահումյան 100 հասցեում գտնվող  308.5 ք/մ մակերեսով տարածքն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռից դուրս է գալու եւ տրամադրվի պաշտպանության նախարարությանը։

Որոշման մեջ ասվում է, որ մի նախարարությունից մյուսից անցնելուց հետո մոտ 6.5 մլն դրամ արժողությամբ շենք-շինությունում ու հարակից տարածքում տեղակայվելու է ՊՆ զորակոչային եւ զորահավաքային տարածքային՝ Վայքի ստորաբաժանումը։

Ս․Վ․