«Խաղաղությունը վերաբերում է Բաքվին և Երևանին, այն կապված չէ Փարիզի, Բրյուսելի կամ այլ տեղի հետ։ Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեն երկու երկրները. ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովին:
Հիքմեթ Հաջիևը նաև ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի ոչ զուտ ստորագրման համար. խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է իրական մտադրություն:
Ադրբեջանը ցանկանում է, որ Հարավկովկասյան տարածաշրջանը լինի տրանսֆորմացիայի, խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջան. ասել է ադրբեջանցի պաշտոնյան։