Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես գերմանացի զինվորներին Ուկրաինա չեմ ուղարկի. Շոլց

29/02/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է իր ղեկավարած կառավարության կատեգորիկ մերժումը գերմանացի զինվորականներ ուղարկել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է dw.com-ը:

«Որպես Գերմանիայի դաշնային կանցլեր՝ ես մեր զինված ուժերի զինվորներին Ուկրաինա չեմ ուղարկի», – ասել է Շոլցը չորեքշաբթի՝ փետրվարի 28-ի երեկոյան հրապարակված տեսաուղերձում։

«ՆԱՏՕ-ն այս պատերազմի կողմերից մեկը չէ և չի լինի»,- նշել է Շոլցը՝ նշելով, որ չի ցանկանում, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ «վերածվի պատերազմի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև»։

Նա հավելել է, որ Բեռլինի դիրքորոշումն այս հարցում ճիշտ նույնն է, ինչ իր դաշնակիցներինը։

«Իսկ սա նշանակում է՝ Գերմանիան չի մասնակցի պատերազմին», – ընդգծել է Օլաֆ Շոլցը:

Եվրոպան այժմ քննարկում է, թե ինչ կարելի է անել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին հակազդելու համար:  Գերմանիան իր գործընկերների ու դաշնակիցների հետ միասին կավելացնի աջակցությունը Կիևին։

«Այս պահին ուկրաինական խիզախ բանակը զինամթերքի և զենքի ամենամեծ կարիքն ունի, հատկապես հակաօդային պաշտպանության համար», – ասել է Շոլցը:

Արևմտյան երկրներից Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության շուրջ քննարկումները եվրոպական երկրներում աառաջացել են այս թեմայով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեղ հայտարարությունից հետո։

«Այսօր կոնսենսուս չկա ցամաքային զորքեր պաշտոնապես Ուկրաինա ուղարկելու հարցում, բայց ոչինչ չի կարելի բացառել իրադարձությունների դինամիկ զարգացման համատեքստում», – ասել է նա Փարիզում Ուկրաինային օգնության հարցով գագաթնաժողովից հետո, որը տեղի է ունեցել ս.թ. փետրվարի 26-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինայում փողոց է անվանվել հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին

Հաջորդ գրառումը

Վաշինգտոնը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Վաշինգտոնը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա․ Միլլեր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական