Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկնային ձայնով Ռուզան Մանթաշյանի մուտքը Լոնդոնի Արքայական Օպերա

ԱԶԳ
29/02/2024
- 29 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
373
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2024 թ. հունվարի 24-ին Լոնդոնի Արքայական Օպերային թատրոնում տեղի ունեցավ հայ երիտասարդ սոպրանո Ռուզան Մանթաշյանի պրեմիերան: Արդեն մեկ տասնամյակ շարունակ Մանթաշյանը փնտրված մեներգչուհի է Եվրոպայի բեմերում, սակայն Լոնդոնի նրա դեբյուտը մի քանի տարով հետաձգվել էր՝ թագավարակի հետեւանքով: Վերջապես, երգչուհու դեբյուտը Քովենտ Գարդենում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի «Լա Բոհեմ» օպերայում Միմիի դերերգով: Հայ երգչուհին գերեց Լոնդոնի դժվարահաճ հանդիսատեսին իր բարձր կատարողական արվեստով, բեմական հմայքով եւ ինքնատիպ դերասանական մատուցմամբ, որի լավագույն ապացույցն էր ներկայացման ընթացքում եւ վերջում նրան հասցեագրված օվացիաները, ներկաների բուռն եւ երկարատեւ ծափահարությունները:

Ռուզան Մանթաշյանը օպերայի նոր սերնդի ներկացացուցիչ է՝ նրբակազմ, ժամանակակից եւ բնական, առանց ավելորդ պաթոսի. արտաքնապես ավելի հիշեցնում է ջազային երգչուհու, քան ավանդական օպերային արտիստի: Այնուամենայնիվ, նրա սկզբնական կրթությունը բավականին ավանդական է եւ բնորոշ հայրենի շատ եւ շատ դասական երաժիշտներին: Ռուզան Մանթաշյանը ծնվել է Երեւանում, յոթ տարեկանից նախ հաճախել է երաժշտական դպրոց (դաշնամուր), իսկ տասնչորս տարեկանից՝ սովորել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում պրոֆեսոր Վալերի Հարությունովի մոտ:

Մանթաշյանն իր կատարողական արվեստը կատարելագործել է Իտալիայում, Լուչիանո Պավարոտիի ծննդավայրում՝ Մոդենա քաղաքի հանրահայտ Mirella Freni s Accademia di Belcanto-ում, որտեղ նաեւ ելույթ է ունեցել Պավարոտիին նվիրված համերգին: Մոդենայում հայ երգչուհին հանդես է եկել Սուսաննայի (Le Nozze di Figaro), Սերվիլիայի (La clemenza di Tito), Էքոյի (Ariadne auf Naxos) դերերգերով: Հետագա տարիներին նա գլխավոր դերերով ելույթներ է ունեցել Բեռլինի օպերայի բեմում, Փարիզի Բաստիլի օպերայում, Մյունխենի Բավարական պետական օպերայում, Սեուլի եւ Ցյուրիխի, Մոնպելիեի եւ Համբուրգի օպերաներում, ինչպես նաեւ Գլինդեբուրնի փառատոնում: Նրա վերջին դերերից են Նատաշա Ռոստովան («Պատերազմ եւ խաղաղություն») Ժնեւի օպերայում, Տատյանան («Եվգենի Օնեգին»)՝ Լիեժում, Ֆիորդիլիջին («CosՎ fan tutte») Ցյուրիխի օպերայում, Տատյանան եւ Ալիս Ֆորդը (Falstaff)՝ Բեռլինի Կոմիկական օպերայում եւ Ռաշելը («Հրեուհին»)՝Ժնեւի Գրան թեատրում:

Ռուզան Մանթաշյանը Բարսելոնայում Ֆրանսիսկո Վինասի անվան դասական երգարվեստի միջազգային մրցույթում անցավ եզրափակիչ փուլ, նաեւ շահել է իտալական «Toti dal Monte» միջազգային մրցույթը՝ Մյուզեթի («Բոհեմ») դերերգով: Մանթաշյանի Միմիի («Բոհեմ») դերերգը նրա լավագույն կատարումներից է, որը կատարել է Ժնեւի եւ Լոնդոնի բեմերում: Մանթաշյանն այժմ բնակվում է Գերմանիայում՝ իր մանկան եւ ուկրաինացի ամուսնու հետ, որը նույնպես օպերային ճանաչված երգիչ է:

Պուչինիի «Բոհեմ» հանրահայտ օպերայի գործողությունները տեղի են ունենում 1890-ականների Փարիզի Լատինական թաղամասում՝ ուսանողների եւ արվեստագետների միջավայրում, որոնց համար արվեստին ծառայելը գոյության բարձրագույն նպատակն է: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1896 թվականին Թուրինի Օպերայում՝ լեգենդար Արթուրո Տոսկանինիի ղեկավարությամբ եւ մեկ տարի անց նաեւ Լոնդոնի Արքայական Օպերայի բեմում: Այն դարձել է Լոնդոնի հանդիսատեսի ամենասիրված օպերաներից մեկը եւ Քովենտ Գարդենում ամենաշատ բեմադրված օպերան: Արքայական Օպերային թատրոնում Միմիի դերերգով հանդես են աշխարհահռչակ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Աննա Նետրեբկոն եւ լեգենդար Անժելա Գեորգիուն:

Արքայական Օպերային թատրոնի ընթացիկ բեմադրությունը իրականացրել է բեմադրիչ Ռիչարդ Ջոնսը: Բացումը կայացել է դեռ 2017 թվականին: Այս տարի նույն բեմադրությունը Քովենթ Գարդենի օպերային թատրոն վերադարձավ Միմիի դերում միանգամից երեք սոպրանոների մասնակցությամբ՝ ռումինուհի Անժելա Գեորգիուի, չիլիացի սոպրանո Յարիցա Վելիսիի եւ հայուհի Ռուզան Մանթաշյանի:

Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ հայ սոպրանոյի օպերային մարտահրավերը լոնդոնյան հանդիսատեսի եւ քննադատների կողմից ընդունվեց մեծ ոգեւորությամբ: Ներկայացման պրեմիերայից հետո Լոնդոնի մամուլը չուշացրեց Մանթաշյանի կատարողական արվեստին իր բարձր գնահականը տալ: Այսպես, «Էքսպրես» օրաթերթը 2024-ի հունվարի 25-ի համարում գրեց. «Հայ սոպրանո Ռուզան Մանթաշյանի փառահեղ դեբյուտը Քովենտ Գարդենում»: Իսկ քննադատ Սթիվեն Փրիթչարդն իր գրախոսության մեջ խորհուրդ է տալիս՝ «Ընտրեք այն երեկոյան ներկայացումը, որտեղ հայ սոպրանո Ռուզան Մանթաշյանն է Միմիի դերում: Դուք չեք հիասթափվի՝ նա իրական աստղ է: Արքունական օպերայի թատրոնի իր անդրանիկ ելույթին, որը նաեւ ներկայացման բացումն էր՝ Մանթաշյանը հանդես եկավ հիասքանչ վարպետությամբ, հուզական կերպարանավորմամբ, որի ձայնը ի զորու է հալեցնել ամենակարծր քարե սրտերը» (www.bachtrack.com/review-boheme):

Բրիտանական մեկ այլ առաջատար օրաթերթի՝ «Գարդիանի» օպերայի քննադատը հունվարի 27-ի համարում արձանագրեց, որ ալբանացի տենոր Սաիմիր Պիրգուն (Ռոդոլֆո) եւ հայ սոպրանո Ռուզան Մանթաշյանը (Միմի) «շատ համոզիչ սիրահարներ էին»: Իսկ հայտնի «Թայմս» օրաթերթի թղթակիցը հունվարի 24-ի համարում Մանթաշյանի կատարման մասին գրեց, որ հայ սոպրանոն հիանալի կատարեց ամենաբարձր նոտաները: Օտար մասնագետների այս բարձր գնահատականներին դժվար է որեւէ բան ավելացնելը. առաջինից մինչեւ վերջին պահը Մանթաշյանի երգեցողությունն անթերի էր եւ խորապես հուզիչ, նրա դերակատարումը՝ աներեւակայելիորեն բնական եւ սահուն:

Պուչինիի օպերան ողբերգական սիրո պատմությունն է դեռատի դերձակուհի Միմիի եւ փարիզյան բանաստեղծ Ռոդոլֆոյի միջեւ, որն ավարտվում է Միմիի վաղաժամ մահով՝ ծայրահեղ աղքատության եւ անբուժելի թոքախտի հետեւանքով: Բեմադրության հրաշալի ընդունելությունը պայմանավորված է նաեւ հիշարժան դերասանական կազմով՝ շնորհիվ հզոր տենոր Սաիմիր Պիրգուի (Ռոդոլֆո), քմայքոտ Լորեն Ֆագանի (Մյուզեթ), խարիզմատիկ Միխայիլ Տիմոշենկոյի (Մարչելլո), Ալեքսանդր Կյոպեցի (Քոլին) եւ Հանսունգ Յուի (Շաունարդ):

Եզրափակիչ տեսարանում, աղոթելով իր սիրելի ընկերուհու՝ Միմիի փրկության համար, թեթեւաբարո, բայց խելքի եկած Մյուզեթը երգում է. «Սո՛ւրբ Աստվածածին, ես արժանի չեմ ներման, փոխարենը այս երկնային հրեշտակը՝ Միմին է գթությանդ արժանի»:

Իր հրեշտակային ձայնով Ռուզան Մանթաշյանը ոչ միայն հմայեց Լոնդոնի անաչառ հանդիսատեսին, այլեւ համալրեց հայրենի արվեստագետների աստեղաjին շարքը, որոնք իրենց արվեստով վավերացնում են հայ դասական երաժշտության կատարողական բարձունքները եւ արձանագրում հայության լուման համաշխարհային մշակույթի Օլիմպոսում:

ՀԱՍՄԻԿ ՍԵՅՄՈՐ

Անգլերենից թարգմանեց ՄԱՐԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ (Մարի Գլենն)

Լոնդոն, 2024 թ., փետրվար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երրորդ աչք

Հաջորդ գրառումը

Գիտնականները սինթեզել են երկու նոր միացություններ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Գիտնականները սինթեզել են երկու նոր միացություններ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական