88-ամյա չինացին ճանաչվել է աշխարհի ամենատարեց «գեյմեր»–վիդեոբլոգերը. տեղեկացնում է «Գինեսի ռեկորդների գրքի» պաշտոնական կայքը։
Առցանց խաղերի սիրահարը Չինաստանի Ֆուչժոու քաղաքի բնակիչ Յան Բինգլինն է, որ մինչեւ թոշակի անցնելը նավթագազային արդյունաբերության գիտական հետազոտություններով էր զբաղվում։ Բայց վաստակած հանգստի անցնելուց հետո՝ 1996-ին, առցանց խաղերի եւ բլոգ վարելու սիրահար պապիկը սկսել է տեսախաղերով հետաքրքրվել։
Բինլինն խաղացել է այնպիսի վիդեո խաղեր, ինչպիսիք են «Tomb Raider-եւ «Resident Evil»-ը: 28 տարում նրա խաղացած վիդեոխաղերի թիվը հասել է մոտ 500-ի:
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հրապարակել են «գեյմեր» պապիկի օրվա գրաֆիկը։ Նա արթնանում է առավոտյան 6-ին, նախաճաշում եւ մինչեւ 2 ժամ սեղանի թենիս խաղում։ Իսկ արդեն հետմիջօերին ՝ ժամը 3-ից սկսած՝ վիդեոխաղերով է զբաղվում եւ բլոգ վարում չինական «Bilibili» սոցիալական ցանցում։
Թեեւ 88-ամյա ռեկորդակիրն օրվա մեծ մասն անց է կացնում առցանց խաղեր խաղալով եւ դրանց մասին բլոգ վարելով՝ իր բաժանորդներին խորհուրդ է տալիս՝ չտարվել տեսախաղերով։
Ս․Վ․