Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ռազմիկ Դավոյանի պոեզիան … և ոչ միայն. հատված՝ Երվանդ Տեր-Խաչատրյանի դասախոսությունից

Հայաստանի ազգային գրադարանը հրավիրել էր գրականագետ, արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանին՝ հանրային դասախոսություն կարդալու։

Նա առաջարկել է անդրադառնալ Ռազմիկ Դավոյանի պոեզիային։

Երվանդ Տեր-Խաչատրյանը դավոյանական պոեզիան մատուցեց ընդգրկուն ժամանակագրությամբ՝ հետադարձ հայացք գցելով ոսկեդարին, միջնադարին, արևմտահայ ու արևելահայ պոեզիային։

Հանդիպումը սովորական դասախոսություն չէր, այլ զրույց, սրտի խոսք, որ պետք է ուղղակի լսել։

Լսել ու խորհել…