Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տոմսակ. ԽՈՊԱՆՈՒՂԻ

23/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լսելով Նիկոլ Փաշինյանի՝ մարտունեցի եւ ընդհանրապես արտագնա աշխատանքի մեկնող բոլոր խոպանչիներին ուղղված խոսքը դրսում նրանց շահածը հարկելու մասին, հիշեցի լիբանանահայ բազմարդյուն պատմաբան (այժմ հանգուցյալ) Լեւոն Վարդանի մենագրությունը Արեւմտյան Հայաստանում հայերի նկատմամբ կիրառված հարկային օսմանյան քաղաքականության մասին, որտեղ հիշատակվում է նաեւ, այլեւայլ տուրքերի եւ հարկերի թվում, դիշ քիրասի (ատամի վարձք) կոչվածը։

Այդ տուրք կոչվածի մոտավոր բացատրությունը հետեւյալն է. թուրք պետական պաշտոնյան մտնում է որեւէ հայի տուն, անշուշտ որպես անկոչ հյուր, լավագույնս հյուրասիրվում տանտիրոջ կողմից, ապա հեռանալիս ստանում է իր դիրքի կամ պաշտոնին համապատասխան գումար, որը, այո, կոչվում էր ատամի վարձավճար։ Չէ՞ որ, թուրքական տրամաբանությամբ, նա իր ատամներն էր մաշեցրել քո ճաշը ուտելիս, հետեւաբար պետք է վարձատրվի, ժամանակակից բառով՝ կոմպենսացվի դրա համար արժանիորեն։

Իր խոսքում Փաշինյանը հիշեցնում է, որ Մարտունուց, Գավառից եւ այլ բնակավայրերից Ռուսաստան կամ այլուր մեկնելու համար խոպանչին «Զվարթնոց» օդանավակայան հասնելու համար օգտագործում է պետական ճանապարհները (ի դեպ, դրանցից ոչ մեկը չի սարքվել Նիկոլի օրոք), որոնք գտնվում են պետական հոգածության տակ։ Չհամաձայնվելու դեպքում, Փաշինյանը մեծահոգաբար առաջարկում է փոխարենը կառուցել սեփական ճանապարհներ։ Բա՞։

Պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ մարտունեցիները, գավառցիները, գյումրեցիները ոգեւորվեն ու որոշեն օգտվել Նիկոլի շատ իմաստուն առաջարկից եւ առանձին-առանձին ճանապարհներ գցեն մինչեւ «Զվարթնոց»։

Ես էլ ի՛մ առաջարկը ունեմ խոպանչիներին՝ օպտիմալ եւ ավելի խնայողական. միանալ ու դեպի «Զվարթնոց» մեկ, լայնահուն պողոտա կառուցել, անունը՝ Խոպանուղի։

*           *           *

Բեյրութաբնակ ընթերցողներից խնդրում եմ շտապ ճարել ու Երեւան՝ Վարչապետարան ուղարկել Լեւոն Վարդանի հիշյալ գրքից մեկ օրինակ։ Փաշինյանը թեեւ կարիքը չունի դրան, սակայն հարկահանության տեսականին ճոխացնելու համար նրան չէր խանգարի թուրք-օսմանականով «դիվերսիկացնել» այն։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոպանչի, գալդ բարի … հարկային դաշտ

Հաջորդ գրառումը

Ռազմիկ Դավոյանի պոեզիան … և ոչ միայն. հատված՝ Երվանդ Տեր-Խաչատրյանի դասախոսությունից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին

07/05/2026
Նորություններ

Կարապետյանի այն հայտարարությունը, որը մտահոգել է Փաշինյանին. Հակոբ Բադալյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե կարճ՝ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է ձեզնից ստացողը. Արթուր Սուքոյանը՝ ՔՊ-ականներին

07/05/2026
Ազգային

Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

Ռազմիկ Դավոյանի պոեզիան … և ոչ միայն. հատված՝ Երվանդ Տեր-Խաչատրյանի դասախոսությունից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական