Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոպանչի, գալդ բարի … հարկային դաշտ

23/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտունեցի արտագնա աշխատավորների սոցիալական ընդվզումն  ավարտվեց գոռոցներով, անիմաստ մեղադրանքներով և մի երկու ժամ ճանապարհը փակելու բեմադրությամբ։

Հատկապես ծիծաղելի էր՝ բա թե մենք քաղաքական պահանջ չունենք։

Ընդվզմանը նախորդել էր ՀՀ ՊԵԿ կողմից արտագնա աշխատավորների հարկային պարտավորությունների հաշվարկումը և վճարման պահանջը։

ՌԴ տարածքում բանկային հատուցում, աշխատավարձ ստացած խոպանչիների տվյալները ՌԴ հարկային մարմինների կողմից ռեեստրի ձևով փոխանցվել էին  ՀՀ ՊԵԿ –ին, որի համապատասխան ստորաբաժանումը հաշվարկել էր ՌԴ -ում հարկի 13 տոկոսադրույքի և ՀՀ եկամտահարկի գործող դրույքի տարբերությունը, համապատասխան գործառույթ սկսել չվճարված հարկի գումարը գանձելու ուղղությամբ։

Ֆորմալ իմաստով ՀՀ ՊԵԿ դիրքորոշումը տեղավորվում է ՀՀ հարկային օրենսդրության պահանջների մեջ, բայց դա չի նշանակում, որ կարելի էր ցինիկ պատասխաններ և էլ ավելի գարշելի որակումներ լսել ՀՀ ՊԵԿ ղեկավարից,  առավել ևս ՀՀ կառավարության գլխից։

Մասնավորապես ՀՀ ՊԵԿ ղեկավարը նուրբ ցինիզմով նշեց, որ իրեն հասկանալի չէ խոպանչիների էմոցիոնալ գնահատականն ու  ընդվզումը, իսկ վարչապետ կոչվածը կառավարության  (բիսեդկա) տաղավարում թեմայի մասին զրո գիտելիքներով մեղադրական ճառ կարդաց,  ընթացքում ՀՀ աշխատավոր քաղաքացիներին հեգնեց՝ չօգտվել երկրի ճանապարհներից, հնձել ճանապարհի մերձակայքի եղեգնուտները։

Ինչո՞վ են մեղավոր մարտունեցի խոպանչիները։

1.Խոպանչի մարտունեցիների մեղքը օրենքներ չիմանալն է և վստահությունը, որ ՌԴ-ում  բանկային աշխատավարձ ստանալու պարագայում չեն ունենալու հարկային խնդիրներ, քանի որ գործատուն կատարել է  հարկային բազայի հաշվառումը և որպես հարկային գործակալ՝  ՌԴ բյուջե   հարկային վճարումներ է կատարել։

Իմիջիայլոց, առանց գրանցման, կանխիկով գումար ստացող խոպանչիները փաստացի հայտնվել են ավելի շահավետ վիճակում։

2. ՀՀ կառավարության գլուխը  և ՊԵԿ ղեկավարը փորձում են հենվել մի օրենսդրական ակտի վրա, որն ընդունվել է դեռ նախկինների օրոք՝ 2016 թվականին, այսինքն՝ գիտեին խոպանչի աշխատավորների վրա լարված թակարդի մասին և լռում էին:

3 Եկամտային հարկի պահանջները գործել են՝ սկսած 2016 թվականից, բայց տարիներ շարունակ հարցի վրա ուշադրություն չեն դարձրել, ընդ որում՝ վերջին երեք տարում ևս այդ ուղղությամբ ոչինչ չի կատարվել։ Ակնհայտ է, որ եղել է քաղաքական որոշում թեման անուշադրության մատնելու մասով։

3. Տարիներ շարունակ իշխանություններն իրազեկում չեն իրականացրել, ինչը  վկայում է, որ գործ ունենք «մարդը տուգանքի մատերիալ է» ձեւակերպման սկզբունքի հետ։

4. Որքանո՞վ է իրավաչափ առանց ապացույցների, առանց վարչական իրավախախտման քննության, առանց դատարանի վճիռների,  մարդկանց հորդորել չօգտվել ՀՀ ճանապարհներից կամ կառուցել առանձին ճանապարհ։

5. Կառավարությունը հենվում է եկամտահարկի կիրառման դրույթի վրա, որտեղ մարդու կենսական շահերի կենտրոն համարվում է նրա տունը, նույնիսկ 183 օր երկրից բացակայելու պարագայում։ Փաստացի ունենք օրենսդրական կարգավորում, որ ՌԴ-ում  տուն և ընտանիքի անդամ ունեցող անձը կարող էր չհամարվել եկամտահարկի պարտավորություններ կրող։

6. Կառավարության գլուխը  չգիտե և չի էլ կարող հասկանալ, որ  այլ երկրում և ՀՀ հարկերի վճարման սկզբունքների միջև որոշակի իմաստով լուրջ հակասություն կա։ Եթե խոպանչի աշխատավորը որեւէ երկրում վճարեր քառասուն տոկոս եկամտահարկ, ապա նա իրավունք կունենա՞ր ՀՀ բյուջեից ետ պահանջել իր կողմից վճարված քառասուն տոկոսի և ՀՀ գործող դրույքի տարբերությունը։

Հարգելի աշխատավորներ, փորձեք լինել իրազեկված և մյուս ընտրություններին իշխանությունից հեռացրեք ներկա հակահայ, հակաժողովրդական, հակաաշխատավորական խունտային։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել

Հաջորդ գրառումը

Տոմսակ. ԽՈՊԱՆՈՒՂԻ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի զինված ուժերը 5 մարտական ​​դիրք են հանձնել ադրբեջանական կողմին

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Հաջորդ գրառումը

Տոմսակ. ԽՈՊԱՆՈՒՂԻ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական