Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն։
ՀՀ ՊՆ-ում պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել Սեբաստիան Լիկորնուի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերը։