Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

Իսպանիայի շախմատի մրցաշարի 6-րդ տուրից հետո Կարեն Գրիգորյանը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Վերջին 2 տուրերում նա շարունակեց հաղթարշավը եւ առավելության հասավ Խոսե Սեգուերայի եւ Դանիելե Վոկատուրոյի նկատմամբ: Վերջինս Դանիել Պուլվետի հետ 5 միավորով հետապնդում է Գրիգորյանին:

4,5 միավոր ունի Հովիկ Հայրապետյանը, որը հաղթեց Ջուլիեն Լամորելիին, ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Բարսովի հետ: Նույնպիսի արդյունք ունի նաեւ Կարեն Մովսիսյանը, որը հաղթեց Էնրիկե Ֆեռնանդեսին, ոչ-ոքի խաղաց Միգել Մունոզի հետ:

Առողջական խնդիրների պատճառով Մարկ Բասենչյանը չկարողացավ շարունակել ելույթները: