Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍ. «ՅՈՒՐԱՆ ԵՎՍ ՆՊԱՍՏԵՑ, ՈՐ ԸՆՏՐԵՄ «ՍՊԱՐՏԱԿԸ»

30/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրում Արաս Օզբիլիսը նորամուտը նշեց Մոսկվայի «Սպարտակի» կազմումՙ 70-րդ րոպեին փոխարինելով Էյդեն Մակգիդիին: Այդ խաղում Արասը կարող էր նորամուտը գոլով նշել, սակայն նրա հուժկու հարվածից հետո «Դինամոյին» փրկեց դարպասի հորիզոնական ձողը: Օզբիլիսը հնարավորություն չունեցավ համագործակցելու Յուրա Մովսիսյանի հետ, որն այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին: Սակայն առանց նրա էլ «Սպարտակը» 4-1 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց եւ 9 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Իսկ մինչեւ «Սպարտակում» նորամուտը նշելը Արաս Օզբիլիսն առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին:


– Արաս, ճի՞շտ է, որ քեզնով հետաքրքրվում էին մի շարք թիմեր եւ ինչո՞ւ ընտրեցիր «Սպարտակը»:

– Դա ճիշտ է, ես այլ ակումբներից էլ առաջարկներ ունեի: Սակայն, երբ «Սպարտակը» ցանկություն հայտնեց ինձ հրավիրելու թիմ, միանգամից հասկացա, որ ցանկանում եմ այս ակումբում խաղալ: «Սպարտակը» Ռուսաստանի ամենահեղինակավոր եւ հավակնոտ թիմն է, որի խաղաոճն ինձ շատ հարմար է:

– Յուրա Մովսիսյանի «Սպարտակում» հանդես գալը ե՞ւս իր դերը խաղաց:

– Իհարկե: Մինչեւ «Սպարտակ» տեղափոխվելը զրուցել եմ Յուրայի հետ, որից միայն դրական խոսքեր եմ լսել ակումբի մասին: Բնականաբար, դա եւս նպաստեց, որ ընտրեմ «Սպարտակը»:

– Սպարտակցիներից կա՞ն եւս ֆուտբոլիստներ, որոնց հետ ծանոթ ես:

– Անձամբ ծանոթ չեմ:

– Կարելի՞ է համարել, որ «Կուբանի» կազմում «Սպարտակի» դարպասը խփած 2 գոլերը քո մարզական կարիերայում ամենագեղեցիկն էին:

– Այո, հնարավոր է, որ դրանք ամենագեղեցիկ գոլերից էին: Ի դեպ, «Կուբանի» կազմում մասնակցել են «Սպարտակի» հետ կայացած 2 հանդիպումներին, որոնք ավարտվել են միեւնույն 2-2 հաշվով: 2 խաղում էլ ինձ հաջողվեց գոլ խփել:

– Դու «Սպարտակի» դեմ խաղացել ես նաեւ 2011-ին «Այաքսի» կազմում Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում: Ինչպիսի՞ հիշողություններ են մնացել այդ խաղից:

– Մենք Մոսկվայում պարտվեցինք 0-3 հաշվով: Ես 45 րոպե խաղացի: Հիշում եմ, որ գոլային մեկ պահ ունեցա: Վատ չհարվածեցի, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին: Այդ խաղում «Սպարտակը» շատ բարձրորակ ֆուտբոլ ցուցադրեց:

– Եթե Վալերի Կարպինը քեզ ընդգրկի «Դինամոյի» հետ խաղի մասնակիցների թվում, պատրա՞ստ ես խաղալու:

– Պատրաստ եմ: Իսկ ընտրությունը գլխավոր մարզչինն է:

– Դինամոյականներին գոլ խփե՞լ ես:

– Այո: Ընդ որում դա «Կուբանի» կազմում իմ առաջին խաղերից մեկն էր: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի առաջին ելույթս «Սպարտակի» կազմում:

– Ինչո՞ւ ընտրեցիր 11 համարի մարզաշապիկը:

– Դա թիմում ազատ համարներից մեկն էր: Թեեւ 24 համարի մարզաշապիկը, որով խաղում էի «Կուբանում», եւս զբաղված չէր: Սակայն «Սպարտակում» նոր կյանք եմ սկսում, ուստի ինձ համար նոր համարի մարզաշապիկ ընտրեցի:

Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԵԿՈ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՏՈՒԼՉԱ ՔԱՂԱՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԳՐԻԳՈՐ ՍԵՎԱԿ-ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳՐԻԳՈՐ ՍԵՎԱԿ-ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԻՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական